Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-28-Ո-78

2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից նույն ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառմանը հատկացնել 12 047 020 (տասներկու միլիոն քառասունյոթ հազար քսան) ՀՀ դրամ, այդ թվում'

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» 511200 հոդվածով' Դատական դեպարտամենտի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև 26.04.2019թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/03» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար վճարում կատարելու նպատակով' 8 976 000 (ութ միլիոն ինը հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 425100 հոդվածով' Դատական դեպարտամենտի և «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ի միջև 05.04.2019թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/02» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար վճարում կատարելու նպատակով' 1 720 000 (մեկ միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ,

3) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 426900 հոդվածով' Դատական դեպարտամենտի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև 26.04.2019թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/06» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով' 1 351 020 (մեկ միլիոն երեք հարյուր հիսունմեկ հազար քսան) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ              Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. մայիսի 6

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.05.2019
N ԲԴԽ-28-Ո-78
Որոշում