Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2019 թվականի N 493-Ա

 

i

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և նախարարության արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար Մարիամ Գիգոյանին 2019 թվականի մայիսի 14-ից 17-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)` ԱՊՀ անդամ պետությունների գիտական և մշակութային 14-րդ համաժողովին, ինչպես նաև հումանիտար համագործակցության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) խորհրդի միացյալ նիստին մասնակցելու նպատակով:

2. Նազենի Ղարիբյանի և Մարիամ Գիգոյանի` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի և Մարիամ Գիգոյանի` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման օրապահիկի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2019
N 493-Ա
Որոշում