Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿ ...

 

 

050.0049.300399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 1999 թվականի թիվ 49

 

i

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով, ելնելով բանկային համակարգի` ամբողջությամբ վերցված միասնականությունը, կայունությունը, վճարունակությունը և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԲ կողմից բանկերի վարկավորումը կանոնակարգելու անհրաժեշտությունից` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկային համակարգի կայունությունն ու բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԲ կողմից առանձին բանկերի համակարգային վարկերի տրամադրման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թ.

մարտի 30-ի թիվ 49 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Բանկային համակարգի կայունությունն ու բնականոն գործունեությունն

ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից առանձին

բանկերի համակարգային վարկերի տրամադրման

 

1. ՀՀ բանկային համակարգի` ամբողջությամբ վերցված կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, ինչպես նաև համակարգային ճգնաժամից խուսափելու և (կամ) ճգնաժամի սպառնալիքի հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ ԿԲ առանձին բանկի (բանկերի) տրամադրում է համակարգային վարկեր:

2. Համակարգային վարկ տրամադրելու հարցը քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի դռնփակ նիստում, եթե բանկի (բանկերի) կողմից ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվել`

ա) վարկ ստանալու հավակնությունը հաստատող դիմում.

բ) վարկի օգտագործման արդյունքում ֆինանսական առողջացման և զարգացման ծրագիր:

3. Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին են ներկայացվում`

ա) բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից տեղեկանք` վարկ ստանալու հավակնություն ունեցող բանկի (բանկերի) ֆինանսական դրության վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացվում է նաև տվյալ բանկի (բանկերի) ունեցած տեղն ու դերը ՀՀ բանկային համակարգում.

բ) դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի կողմից տեղեկանք` վարկի տրամադրման դրամավարկային հնարավոր հետևանքների վերաբերյալ:

4. Համակարգային վարկի տրամադրման հարցը կարող է դրական լուծում ստանալ, եթե բանկի (բանկերի) ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը սպառնում է վտանգել ՀՀ բանկային համակարգի կայունությունը, և անհնարին է (կամ բացառվում է) որևէ հիմքով բանկի (բանկերի) լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.03.1999
N 49
Որոշում