Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2019 թվականի N 516-Ա

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին 2019 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության բալային համակարգին և պարեկային ծառայության գործող համակարգին ծանոթանալու նպատակով:

2. Հովհաննես Քոչարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 10

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.05.2019
N 516-Ա
Որոշում