ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2019 թվականի N 532-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՐԻՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԳՐԻՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 10-ի
N 532-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN|ԱՏԳ ԱԱ-ի |Անվա| Տեխնիկական բնութագիրը |Չա|Քանակը |Ծագ| Արժեքը |
|ը/|ծածկագիրը`|նու-| |փի| |ման| (դրամ) |
|կ |10 նիշի |մը | |մի| |եր-| |
| |մակարդակով| | |ա-| |կի-| |
| | | | |վո| |րը | |
| | | | |րը| | | |
|__|__________|____|____________________________|__|_______|___|__________|
|1.|9406903100|Ջեր-|Ջերմատնային կոմպլեքս` |կգ|1120000|ԵՄ |1880000000|
| | |մոց-|ներառյալ երկաթե | | | | |
| | |ներ |կոնստրուկցիա, պոլիեթիլենային| | | | |
| | | |թաղանթ, ջրորդանների համակարգ| | | | |
| | | |(երկաթե ջրորդաններ, աճեցման | | | | |
| | | |կոնտեյներներ և դրանց | | | | |
| | | |աքսեսուարներ), ջերմամեկուսիչ| | | | |
| | | |նյութեր և պանելներ, | | | | |
| | | |ջերմատնային կոմպլեքսի | | | | |
| | | |ջեռուցման կաթսա և բոցամուղ,| | | | |
| | | |ջեռուցման համար նախատեսված | | | | |
| | | |բաքեր և ջերմամեկուսիչ | | | | |
| | | |նյութեր, բույսերի սնուցման | | | | |
| | | |CO2 համակարգ, ջերմատնային | | | | |
| | | |կոմպլեքսի ոռոգման համար | | | | |
| | | |նախատեսված բաքեր, կաթիլային | | | | |
| | | |ոռոգման համակարգ և | | | | |
| | | |աքսեսուարներ, ջերմատնային | | | | |
| | | |կոմպլեքսի կլիմայի ավտոմատ | | | | |
| | | |կառավարման PRIVA համակարգ և | | | | |
| | | |աքսեսուարներ, | | | | |
| | | |էլեկտրամոնտաժային | | | | |
| | | |սարքավորումներ, կառավարման | | | | |
| | | |վահանակներ և լարեր, | | | | |
| | | |մառախղլագոյացման համակարգ` | | | | |
| | | |պոմպեր և փականներ, | | | | |
| | | |ուղղահայաց օդափոխիչներով և | | | | |
| | | |աքսեսուարներով | | | | |
|__|__________|________________________________________________|__________|
| |Ընդամենը | |1880000000|
._________________________________________________________________________.