ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2019 թվականի N 238-Ա
ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
1. Շենքերի տեղեկատվական մոդելավորում, գնագոյացումը շինարարության մեջ միջազգային գիտակիրառական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին 2019 թվականի մայիսի 14-17-ը ներառյալ գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ):
2. Ավետիք Էլոյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի 14
Երևան