ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2019 թվականի N 545-Ա
ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի մայիսի 17-19-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)` «Նորարարական Հայաստան» խորագրով հանրային միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի 15
Երևան