Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2019 թվականի N 546-Ա

 

ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. մայիսի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մայիսի 15-ի

N 546-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տ. Գալստյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Արզումանյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

 

    Լ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Հովնան եպիսկոպոս  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան             (համաձայնությամբ)

 

    Ա. Սուքիասյան      - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Գևորգյան        - Հայաստանի ազգային պարարվեստի և  պարագետների

                         միության նախագահ (համաձայնությամբ)

 

    Գ. Կարապետյան      - Երևանի  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական

                         համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի

                         մանկավարժության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)

 

    Գ. Գյանջումյան     - Ս. Գյանջումյանի որդին (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.05.2019
N 546-Ա
Որոշում