ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2019 թվականի N 548-Ա
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների խորհրդի 124-րդ, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 21-րդ տարեկան նիստերին, ինչպես նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարածաշրջանային բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հունիսի 14-ից 17-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ):
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի` Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի 15
Երևան