Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 ապրիլի 2019 թվականի N 20-Ն

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելված 1-ի,

2) շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա. Բազարչյանին` սույն հրամանը ստորագրվելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության հետ համատեղ ապահովել ՇՄԶ գործընթացի կազմակերպումը և իրականացումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լ. Նանուշյանին:

(նախաբանը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն հրաման)

 

Ա. Թորոսյան

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. ապրիլի 26-ի

N 20-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը վերաբերող հարաբերությունները:

2. Սույն պահանջները տարածվում են առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց իրականացնող և ծառայություններ մատուցող օրենքով սահմանված կազմակերպությունների վրա:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

i

1) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառում (այսուհետ` Միջոցառում)` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման նպատակով շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով ուսումնառության կազմակերպման և իրականացման գործընթաց: Ընդ որում, առկա ձևաչափով կազմակերպվող և գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման (սեմինար, դասընթաց, վարպետաց դաս) մասնակիցների թիվը յուրաքանչյուր խմբի համար չի կարող գերազանցել 50-ը,

2) էլեկտրոնային ուսուցողական նյութ (այսուհետ` ԷՈՒՆ)` ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութ,

3) ուսուցողական նյութ` դասավանդման ընթացքում ապացուցողական հենք ունեցող, ապացուցողական բժշկության ժամանակակից մոտեցումներին համահունչ նյութ,

4) էլեկտրոնային մոդուլ` էլեկտրոնային ուսուցողական նյութերի ավարտուն միավորում, որը համապատասխանում է էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին,

5) հեռավար (առցանց) ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը մասնակցի և դասավանդողի միջև իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Ընդ որում, հեռավար կամ առցանց ուսուցման դեպքում (բացառությամբ` սիմպոզիումների, համագումարների, գիտաժողովների և ԷՈՒՆ-ի) մասնակիցների թիվը յուրաքանչյուր խմբի համար չի կարող գերազանցել 50-ը:

6) խառը (հիբրիդային) ուսուցում` ծրագիր, որը զուգակցում է առկա և հեռավար (առցանց) ուսուցման ձևերը.

7) ուսուցման ակտիվ մեթոդներ` մասնակցի մտավոր և պրակտիկ գործունեության ակտիվությունը և բազմազանությունը ապահովող եղանակներ` հիմնված գիտելիքների և հմտությունների ձեռքբերման պրոցեսում բոլոր իմացական գործընթացների (հիշողություն, երևակայություն, մտապատկեր և այլն) ընդգրկման վրա,

8) շարունակական մասնագիտական զարգացման միջոցառման արդյունք(ներ) - գիտելիք, հմտություն և կարողություն, որոնք ձեռք կբերի Միջոցառումը կամ ԷՈՒՆ-ը հաջողությամբ ավարտած անձը,

9) շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ (այսուհետ` ՇՄԶ կրեդիտ)` ՇՄԶ գործընթացի` բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր, որը կարող է շնորհվել տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտի ձևով,

10) դասավանդող` Միջոցառման շրջանակներում դասավանդող կամ ԷՈՒՆ-ը պատրաստած կամ հեռավար (առցանց) կամ խառը (հիբրիդային) դասընթացը վարող մասնագետ, որը վերջին հինգ տարում առողջապահության ոլորտում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ (չհաշված կլինիկական օրդինատուրայում ուսումնառության ընթացքը) կամ վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ.

11) միջոցառման կազմակերպիչ (այսուհետ` Կազմակերպիչ)` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կազմակերպություններ, ովքեր պատասխանատու են միջոցառման կազմակերպման, ծրագրային ուսուցողական նյութերի բովանդակային ընտրության և պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության համար և իրենց կազմում ունեն իրենց կողմից կազմակերպվող Միջոցառման մասնագիտական ուղղվածությանը համապատասխան, վերջին հինգ տարում առողջապահության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (չհաշված կլինիկական օրդինատուրայում ուսումնառության ընթացքը) կամ գիտամանկավարժական ստաժ և գիտական աստիճան ունեցող պատասխանատու.

12) միջոցառման կազմակերպչական/գիտական կոմիտե (այսուհետ` Կոմիտե)` անձինք, ովքեր պատասխանատու են միջոցառման կազմակերպման, ծրագրային ուսուցողական նյութերի բովանդակային ընտրության և պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության համար: Կոմիտեն չի ներառում միջոցառման կազմակերպչական գործընթացին մասնակցող ոչ բժշկական անձնակազմը, ինչպես նաև միջոցառման պրոֆեսորադասախոսական կազմը, որն անմիջականորեն չի մասնակցել միջոցառման կազմակերպմանը: Կոմիտեի առկայությունը պարտադիր բնույթ չի կրում. Կոմիտե ունենալու իրավասությունը վերապահված է Կազմակերպչին,

13) մասնակից` միջին կամ ավագ բուժաշխատող, ով իրականացնում է կրթական գործունեություն` շարունակական մասնագիտական զարգացման նպատակով,

14) նույնական Միջոցառում` շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող, արդեն իսկ կրեդիտավորված միջոցառման էական հատկանիշներ (բովանդակություն, ծրագիր, կազմակերպիչ, դասավանդող, Կոմիտե) ունեցող Միջոցառում,

15) շահերի բախում` իրավիճակ, երբ անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:

Սույն կետի իմաստով փոխկապակցված անձինք են համարվում Կոմիտեի (առկայության դեպքում) անդամի/դասավանդողի`

1) կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Կոմիտեի անդամի/դասավանդողի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները,

2) Կոմիտեի անդամի/դասավանդողի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:

(3-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 52-Ն, 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած

անձանց վրա / հրամաններ)

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն

անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական

ակտերը հետադարձ ուժ չունեն:

----------------------------------------------------------------

 

II. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Միջոցառումների կազմակերպման ընդհանուր սկզբունքներն են`

i

1) տրամադրվող կրթության առևտրային ազդեցությունից և կողմնակալությունից զերծ լինելը

ա. տրամադրվող կրթության` գովազդի ցանկացած տեսակից զերծ լինելը: Որոշակի դեղի կամ բուժման մեթոդի արդյունավետության իրական ապացուցողական հենքի դեպքում, այդ մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել գիտական հրապարակումների համար ընդունված ձևով,

բ. դեղագործական և (կամ) բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության արտադրատեսակ արտադրող և ներմուծող ընկերությունների կողմից կազմակերպվող Միջոցառումների կրեդիտավորման ենթակա չլինելը,

2) մասնագիտական զարգացման կարիքների չափելիությունը և մասնագիտական զարգացման նյութերի պատշաճ լինելը

ա. Միջոցառման անցկացումից առաջ պետք է իրականացվի մասնագիտական զարգացման կարիքի վերհանում,

բ. մասնագիտական զարգացման կարիքները և արդյունքները պետք է լինեն սահմանված և չափելի,

3) շահերի բախումը և բախման հնարավոր լուծումների ապահովում

ա. Կոմիտեի անդամները (Կոմիտեի առկայության դեպքում) և ծրագրային նյութերի, այդ թվում` ԷՈՒՆ-ի, համար պատասխանատու անձինք, առկա, հեռավար (առցանց) կամ խառը (հիբրիդային) դասընթացը վարող մասնագետ(ներ)ը պետք է ներկայացնեն շահերի բախման հայտարարագիր` համաձայն Ձև N 5-ի: Օտարերկրյա անձանց կողմից շահերի բախման հայտարարագիրը կարող է ներկայացվել այլ ձևաչափով` սույն կարգով հաստատված շահերի բախման հայտարարագրի բովանդակային մասի ապահովմամբ,

բ. շահերի բախման յուրաքանչյուր դեպք պետք է լուծվի մինչև Միջոցառման անցկացումը,

4) մասնակիցների ներգրավվածության և հետադարձ կապի ապահովում

ա. մասնակիցների մասնակցության մշտադիտարկում,

բ. Կազմակերպչի կողմից Միջոցառմանը մասնակցած անձանց անվանական ցանկի ներկայացում` համաձայն Ձև 8-ի` մեկօրյա միջոցառման դեպքում և Ձև 9-ի` երկու և ավելի օր տևողությամբ միջոցառման դեպքում.

5) Միջոցառումների որակի ապահովում և հսկողություն

ա. կրեդիտավորված միջոցառումների պատահականության սկզբունքով մշտադիտարկում` մշտադիտարկման թերթիկի հիման վրա, համաձայն Ձև 10-ի, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի (այսուհետ` ՄԳՀԱԿ) կողմից:

(4-րդ կետը փոփ. 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած անձանց վրա / հրաման)

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն

անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական

ակտերը հետադարձ ուժ չունեն:

----------------------------------------------------------------

 

III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

i

5. Կազմակերպիչը` Միջոցառման անցկացումից առնվազն 30 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Լիազոր մարմին) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի անունով ՇՄԶ միջոցառման կրեդիտավորման հայտ` համաձայն Ձև N 1-ի: Հայտի ձևը պետք է հասանելի լինի Լիազոր մարմնի www.moh.am պաշտոնական և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդելբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի www.nih.am կայքերում: Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ՇՄԶ միջոցառում:

2) Միջոցառման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որտեղ Կազմակերպիչը ներկայացնում է`

ա) շարունակական մասնագիտական զարգացման կարիքները, որոնց բավարարմանը միտված է տվյալ Միջոցառումը: Այդ նպատակով Միջոցառման կազմակերպիչն իրականացնում է ՇՄԶ կարիքների վերհանում և գնահատում, նկարագրում է` ինչպես է այն կատարվել և, համապատասխանաբար, ինչ կարիքներ են ձևակերպվել: Կարիքները գնահատելիս կարող են կիրառվել հետևյալ եղանակները`

- նախորդ Միջոցառման(ների) արդյունքների գնահատում,

- հարցում հավանական մասնակիցների շրջանում,

- նոր կլինիկական ուղեցույցի կամ գործելակարգի կամ գիտական հետազոտության հրատարակում,

- առողջապահական ոլորտը կանոնակարգող և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքների գնահատում: Կարիքը կարող է ներկայացվել առկա իրավիճակի բարելավման կամ թերությունների վերացման անհրաժեշտության ձևով.

բ) թիրախային լսարանի վերաբերյալ տեղեկություն` ըստ մասնակիցների մասնագիտությունների.

գ) Միջոցառման անվանումը, որտեղ հովանավորների կամ նրանց առևտրային ապրանքների անվանումների առկայությունն անթույլատրելի է.

դ) Միջոցառման անցկացման վայրը և ժամկետը, որտեղ նշվում են Միջոցառման անցկացման վայրը և օրերը.

ե) Միջոցառման բովանդակության հստակ նկարագիրը, անցկացման ձևը.

Միջոցառման բովանդակության հստակ նկարագիրը ներառում է Միջոցառման բնույթը (գիտաժողով (կոնֆերանս), համագումար, դասախոսություն, սեմինար, վարպետաց դաս, վերապատրաստման դասընթաց, վեբինար, այլ (հայտատուն հայտում պետք է հստակեցնի), անցկացման ձևը` եզակի կամ բազմակի նստաշրջաններ, դրանց թիվը, բնույթը (հաջորդական կամ միաժամանակյա):

Միջոցառումը պետք է ունենա ապացուցողական հենք, պարունակի գիտաբժշկական նորույթ, անդրադառնա բժշկագիտության արդի մոտեցումներին, ներկայացնի նոր մեթոդներ, տվյալներ, առաջարկներ, վերլուծություններ և պարունակի հղումներ համապատասխան գիտական հետազոտություններին (գիտական հանդեսում/ամսագրում հրատարակման համար սահմանված չափանիշներին համապատասխան).

զ) տեղեկատվություն Միջոցառման տևողության վերաբերյալ, որտեղ նշվում է միջոցառման սկիզբը և ավարտը (ներառյալ սուրճի/ճաշի ընդմիջումները), ուսուցման ժամերի քանակը` յուրաքանչյուր օրվա և ողջ Միջոցառման համար: Ընդ որում, կրեդիտավորման ենթակա են բացառապես ուսուցողական ժամերը.

է) ակնկալվող ՇՄԶ արդյունքը(ները)` գիտելիքի, հմտությունների և կարողությունների նշումով, որոնք Միջոցառման ավարտին պետք է ստանա մասնակիցը.

ը) Միջոցառման կազմակերպիչ(ներ) հանդիսացող կազմակերպության հակիրճ նկարագիրը` նշելով յուրաքանչյուրի դերակատարումը և կանոնադրական նպատակներում առողջապահական կրթական և գիտական ծրագրերի իրականացման առկայությունը: Եթե կազմակերպիչը Միջոցառումն անցկացնում է որևէ այլ կազմակերպության անունից կամ աջակցությամբ, ապա վերջիններիս փոխհարաբերությունները պետք է ամբողջապես բացահայտվեն, իսկ ցանկացած ֆինանսական հովանավորչություն պետք է կրի կրթական դրամաշնորհի բնույթ.

թ) Միջոցառման ծրագրի յուրաքանչյուր բաժնի դասավանդողի(ների) անունը, գիտական աստիճանը.

ժ) Միջոցառմանը մասնակցի բավարար ներգրավվածությունը ապահովող մեխանիզմները` սահմանված ՇՄԶ արդյունքներին հասնելու նպատակով.

ժա) Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացությունը, սկզբնաղբյուրների ցանկը և/կամ հղումները, որոնք օգտագործվել են ծրագրային նյութերը պատրաստելիս (պահանջի դեպքում), ինչպես նաև դասախոսությունների սեղմագրերը (պահանջի դեպքում): Ընդ որում, Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձ կարող է լինել վերջին հինգ տարում առողջապահության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (չհաշված կլինիկական օրդինատուրայում ուսումնառության ընթացքը) կամ գիտամանկավարժական ստաժ և գիտական աստիճան ունեցող անձինք.

ժբ) գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման կազմակերպման դեպքում` տվյալ Միջոցառման պահանջներին համապատասխան և վերջինիս կարիքներից բխող կլինիկական բազա ունենալու կամ կլինիկական բազայի հետ համագործակցության փաստը հավաստող փաստաթուղթ (հուշագիր, պայմանագիր, համաձայնագիր) կամ սիմուլյացիոն սարքավորումներով հագեցած սենյակ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն.

3) Դասավանդողների անվանական ցանկը, ինքնակենսագրություն(ներ)ը, հրատարակված հոդվածների, գիտական աշխատանքների ցանկը.

4) Կոմիտեի (եթե այդպիսին առկա է) ղեկավարի և բոլոր անդամների անուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը և կոնտակտային տվյալները: Ընդ որում, հովանավորի որևէ ներկայացուցիչ կամ անձնակազմի անդամ չի կարող ընդգրկվել Կոմիտեի կազմում.

5) շահերի բախման հայտարարագիր` Կոմիտեի անդամների և դասավանդող(ներ)ի կողմից (հեղինակային դասընթացների դեպքում), ինչպես նաև հայտատուի և Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձանց կողմից.

6) տեղեկատվություն Միջոցառման հովանավորների (ֆինանսավորման աղբյուրի(ների)) վերաբերյալ. Հովանավորությունը չպետք է ազդի Միջոցառման շրջանակներում տրամադրվող տեղեկատվության օբյեկտիվության, թեմաների և/կամ դասախոսների ընտրության վրա: Ընդունելի է բոլոր հովանավորների հիշատակումը գիտական ծրագրի առանձին բաժնում` Միջոցառման կազմակերպման համար շնորհակալության հայտնումով և հովանավորության հստակ նշումով:

Ֆինանսական միջոցները կարող են ստացվել հետևյալ աղբյուրներից`

ա. Կազմակերպչի սեփական միջոցներ,

բ. մասնակցության անդամավճարներ,

գ. ծրագրից դուրս իրականացվող գովազդ,

դ. օրենքով չարգելված այլ աղբյուրներից.

7) Միջոցառման մասնակիցներին տրվող վկայականի ձևանմուշը (Ձև N 6):

(5-րդ կետը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն, 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած

անձանց վրա / հրամաններ)

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն

անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական

ակտերը հետադարձ ուժ չունեն:

----------------------------------------------------------------

6. Անհրաժեշտությունից ելնելով` կրեդիտավորող մարմինը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր:

i

6.1. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով կամ կից թարգմանությամբ, որի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:

(6.1-ին կետը լրաց. 19.06.2020 թիվ 15-Ն հրաման)

7. Միջոցառման ընթացքում գովազդի առկայությունը կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

8. Ծրագրի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի Միջոցառման նախատեսվող ժամկետից առնվազն 10 օր առաջ: Ընդ որում, կատարված ծրագրային փոփոխություններն անհրաժեշտ է ընդգծել: Կրեդիտավորման հաստատումից հետո ծրագրում չի թույլատրվում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. կրեդիտավորված ժամերի կրճատում, ոչ ավել, քան 10 տոկոս և առավելագույնը 1 ժամ,

բ. հայտագրված դասավանդողի(ների) փոփոխություն, եթե վերջինս գրավոր համաձայնեցված չէ Լիազոր մարմնի հետ,

գ. ուսուցողական նյութերի փոփոխություն, եթե առկա չէ անհաղթահարելի ուժ,

դ. Միջոցառման անցկացման վայրի փոփոխություն, եթե նշված փոփոխությունը գրավոր համաձայնեցված չէ Լիազոր մարմնի հետ:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի խախտման, ինչպես նաև ուսուցողական նյութերին կցված գովազդի առկայության դեպքում Միջոցառման մասնակիցների վկայականները չեն վավերացվի Լիազոր մարմնի կողմից:

i

10. Ներկայացվող մեկ հայտով կարող են կրեդիտավորվել երկու տարվա ընթացքում տեղի ունեցող նույնական Միջոցառումները: Ժամկետի ավարտից հետո կայանալիք Միջոցառումների համար ներկայացվում է նոր հայտ: Կրկնակի հայտերի մուտքագրման դեպքում դիտարկման ենթակա է դրանցից վերջինը:

(10-րդ կետը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն հրաման)

11. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ Լիազոր մարմին կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով կամ առցանց` էլեկտրոնային կապի միջոցներով` նախարարության էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով:

12. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտը բավարարվում կամ մերժվում է:

13. Կրեդիտավորման հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են և սահմանված ժամկետում չեն համալրվել,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված,

3) պարունակում են ուսուցողական նյութի հետ անմիջականորեն կապված որևէ դեղի, բուժտեխնիկայի, ծառայության կամ ընկերության գովազդ,

4) չի պահպանվել սույն կարգով սահմանված ժամկետը: Ընդ որում, եթե հայտը պարունակում է նույնական բազմակի կրկնվող Միջոցառումներ, որոնցից մեկի կամ մի քանիսի համար խախտվել են հայտի ներկայացման ժամկետները, ապա հայտը կարող է ընդունվել բավարարող ժամկետների մասով` առանձնացնելով ընդունվող հայտը որպես նոր հայտ, իսկ մերժման հիմքեր պարունակող մասով` մերժվել: Հայտատուի համաձայնության բացակայության դեպքում հայտը մերժվում է ամբողջությամբ,

5) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

6) հայտատուն փորձել է կապ հաստատել գրախոսների հետ, վերջիններիս վրա ազդելու նպատակով,

7) մինչև կրեդիտավորման գործընթացի դրական ավարտը կազմակերպիչը կատարել է կրեդիտների շնորհման կամ պայմանական շնորհման վերաբերյալ որևէ պնդում: Մինչև կրեդիտավորման հաստատման վերաբերյալ տեղեկատվության ստացումը, Միջոցառմանն առնչվող նյութում կազմակերպչի կողմից թույլատրելի միակ հայտարարությունը կարող է լինել` «Հայտը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն` Միջոցառման կրեդիտավորման նպատակով»:

14. Ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ծանուցում է հայտատուին և առաջարկում դրանք յոթ աշխատանքային օրվա ընթացքում համալրել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

15. Լիազոր մարմին ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է Միջոցառման ծրագրի հաստատման և կրեդիտների շնորհման կամ հայտի մերժման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման: Ընդ որում, հայտի մերժման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

16. Հայտի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կամ դատական կարգով:

17. Շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա Միջոցառումների ծրագրի բովանդակության գնահատման համար հայտին կից ներկայացված ծրագիրը միջոցառման ծրագրի բովանդակության արդիականության, գիտական նորույթի առկայության և ապացուցողական հենքի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար կարծիքի է ներկայացվում ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու(ներ)ին, հետևյալ դեպքերում`

1) եթե հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին 2 տարվա ընթացքում հայտ ներկայացրած կազմակերպիչը չի իրականացրել ՇՄԶ ծրագրեր, դասընթացներ,

2) եթե կազմակերպիչը չի հանդիսանում կազմակերպվող միջոցառման ուղղվածության մասնագիտական ասոցիացիա, իսկ հայտին կից ներկայացված չէ միջոցառման ծրագրի վերաբերյալ համապատասխան ուղղվածության մասնագետի եզրակացությունը,

3) եթե Լիազոր մարմինը միջոցառման ծրագրային նյութերի` սահմանված պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար կարիք ունի մասնագիտական խորհրդատվության և եզրակացության:

i

17.1. Դասընթացի, սեմինարի ավարտից հետո Կազմակերպիչը ՄԳՀԱԿ է ներկայացնում Միջոցառման արդյունքների գնահատման էլեկտրոնային եղանակով հաշվետվություն` համաձայն Ձև 11-ի:

(17.1-ին կետը լրաց. 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած անձանց վրա /

հրաման)

17.2. Կազմակերպիչը պետք է ապահովի հեռավար (առցանց), ինչպես նաև խառը (հիբրիդային) Միջոցառման հեռավար (առցանց) հատվածի տեսաձայնագրումը, և ՄԳՀԱԿ-ի պահանջով ներկայացնի վերջինիս:

(17.2-րդ կետը լրաց. 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած անձանց վրա /

հրաման)

 

IV. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԷՈՒՆ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Էլեկտրոնային ուսուցմամբ ՇՄԶ միջոցառումների կազմակերպումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով սույն կարգի IV բաժնի դրույթները:

i

19. Էլեկտրոնային ուսուցմամբ ՇՄԶ միջոցառման կազմակերպման նպատակով ներկայացվում է հայտ` համաձայն Ձև N 2-ի: Մեկ հայտով դիտարկվում է միայն մեկ ԷՈՒՆ: Հայտի ձևը պետք է հասանելի լինի Լիազոր մարմնի www.moh.am պաշտոնական կայքում: Խառը ուսուցման մոդուլի կրեդիտավորման համար հայտատուն պետք է դիմի ինչպես Միջոցառման, այնպես էլ էլեկտրոնային ուսուցողական նյութի կրեդիտավորման համար` ներկայացնելով հայտ` համաձայն Ձև N 1 և Ձև N 2-ի:

(19-րդ կետը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն հրաման)

20. Հայտում նշվում է`

1) Կազմակերպչի(ների) անվանումը,

2) ԷՈՒՆ-ի անվանումը,

3) ԷՈՒՆ-ի հասանելիության աղբյուրը` նշելով ցանցային կայքը/հղումը,

4) Կոնտակտային անձի տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ),

5) ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլ. փոստ),

6) Դասավանդողների անուն ազգանուն(ներ)ը, ովքեր դիմում են դասավանդման համար կրեդիտներ ստանալու նպատակով,

7) Թիրախային լսարանը, որի համար նախատեսված է ԷՈՒՆ-ը` մասնագիտությունների և աշխատանքային ստաժի (անհրաժեշտության դեպքում) նշումով,

8) Ակնկալվող ՇՄԶ արդյունքը(ները)` գիտելիքի և հմտությունների նշումով, որոնք ձեռք կբերի ԷՈՒՆ-ը հաջողությամբ ավարտած մասնակիցը,

9) ԷՈՒՆ-ի մշակման ժամկետը,

10) ԷՈՒՆ-ի կիրառման սկզբնաժամկետը և վերջնաժամկետը,

11) ԷՈՒՆ-ի բնույթը, որը կարող է լինել ձայնագրության, տեսագրության, տեսաձայնագրության, ընթերցման համար նախատեսված էլեկտրոնային նյութերի տեսքով (այլ նյութերի դեպքում հայտատուն կատարում է համապատասխան նշագրում),

12) ԷՈՒՆ-ի օգտագործման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները,

13) ԷՈՒՆ-ի (էլեկտրոնային մոդուլի) հետ աշխատանքի համար մասնակցին անհրաժեշտ օպտիմալ ժամանակահատվածը` ակնկալվող ՇՄԶ արդյունքներին հասնելու նպատակով,

14) ԷՈՒՆ-ի լեզուն(ները),

15) դասընթացի ֆինանսավորման աղբյուրները:

21. Հայտի հետ միասին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

i

1) ԷՈՒՆ-ի հստակ և մատչելի նկարագիրը (ԴՕԿ (DOC) ձևաչափով էլեկտրոնային տարբերակի առկայությունը պարտադիր է),

2) տեղեկատվություն կազմակերպչի(ների) և ԷՈՒՆ-ի պատրաստման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ (հակիրճ բնութագիր),

3) ԷՈՒՆ-ը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետի(ների) ինքնակենսագրությունը(ները),

4) մասնակիցներին և ԷՈՒՆ-ը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետին(ներին) տրվող վկայականի ձևանմուշը` համաձայն Ձև N 6-ի,

5) ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացությունը,

6) ԷՈՒՆ-ը պատրաստած, հեռավար (առցանց) դասընթացը վարողի կողմից ներկայացվող շահերի բախման հայտարարագիրը(երը):

(21-րդ կետը փոփ. 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած անձանց վրա /

հրաման)

22. Բացի սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերից, անհրաժեշտության դեպքում Լիազոր մարմնի կողմից կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

23. Հայտը կարող է պարունակել փաստաթղթեր, որոնք հաստատում են պացիենտների և մյուս մասնակիցների տվյալների գաղտնիության պահպանումը, գիտական հետազոտությունների համապատասխանությունը էթիկայի կանոններին, անձնական տվյալների և հեղինակային իրավունքի պաշտպանությունը:

24. ԷՈՒՆ-ի բովանդակությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

i

1) ունենա ապացուցողական հենք, լինի ապացուցողական բժշկության ժամանակակից մոտեցումներին համահունչ և պարունակի հղումներ համապատասխան գիտական հետազոտություններին (գիտական ամսագրում հրատարակման համար սահմանված չափանիշներին համապատասխան),

2) իրականացվի ակտիվ ուսուցման եղանակների կիրառմամբ, ինչպես նաև պարունակի կանխարգելիչ գործիքներ, որոնք կբացառեն առանց տեսաձայնագրությունն ամբողջապես դիտելու կամ ուսումնական նյութն ամբողջովին կարդալու` միանգամից անցնել թեստավորման,

3) պետք է ներառի ակնկալվող ՇՄԶ արդյունքների գնահատման միջոցներ: Վերջիններս պետք է համապատասխանեն ԷՈՒՆ-ի որակին, բովանդակությանը, ծավալին և բխեն ԷՈՒՆ-ից: Գնահատումը կարող է իրականացվել բազմակի ընտրությամբ պատասխաններով թեստի կամ ինքնագնահատման այլ եղանակի միջոցով: Գնահատման հստակ սահմանված չափանիշների առկայությունը պարտադիր է և սահմանվում է կազմակերպչի կողմից: Թեստավորման պարագայում անցումային շեմը պետք է լինի ոչ պակաս, քան ճիշտ պատասխանների 70 տոկոսը: Ինքնագնահատման բաղադրիչին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնառության ժամից նվազագույնը 10 րոպե,

4) զերծ լինի գովազդային և կողմնակալության դրսևորման ցանկացած տեսակից: Որոշակի դեղի կամ բուժման մեթոդի արդյունավետության իրական ապացուցողական հենքի դեպքում այդ մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել գիտական հրապարակումների համար ընդունված ձևով,

5) թույլատրելի է ԷՈՒՆ-ի վերջին 1 էջի սահմաններում հովանավորի հիշատակումը` տրամադրված աջակցության համար շնորհակալության հայտնումով,

6) հարմարեցված լինի միջազգային լսարանին բուժական միջամտությունների և դեղի անվանման միջազգային տերմինաբանության կիրառման տեսանկյունից:

(24-րդ կետը փոփ. 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած անձանց վրա /

հրաման)

25. Կազմակերպիչը պետք է ձեռնարկի միջոցներ ԷՈՒՆ-ի վերաբերյալ մասնակիցների հետ հետադարձ կապը ապահովելու համար: Լիազոր մարմնին պետք է հասանելի լինի կազմակերպչի հաշվետվությունը հետադարձ կապի արդյունքների և դրա վերաբերյալ իր արձագանքի մասին: Հետադարձ կապի հաշվետվությունը ներկայացվում է կրեդիտավորումից հետո 12 ամիսների ընթացքում:

26. Վճարովի կայքերին հղումները պետք է հստակ տարանջատված լինեն:

27. Կազմակերպիչը պետք է մասնակցի համար հասանելի դարձնի ԷՈՒՆ-ի հետ կապված տեխնիկական աջակցությունը:

 

V. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

28. Միջոցառման իրականացման համար պատասխանատու է Կազմակերպիչը, որն ապահովում է Միջոցառման անցկացումը հայտագրված վայրում, ժամկետներում և ներկայացված ծրագրին համապատասխան:

29. Միջազգային գիտակրթական Միջոցառումների ժամանակ Կազմակերպչի կողմից պետք է ընտրվի հաղորդակցության համապատասխան լեզու, կամ ապահովվի թարգմանություն լսարանի լեզվական կարիքներին համապատասխան:

30. Միջոցառման ժամանակ ներկայացվող ուսուցողական բոլոր նյութերը պետք է զերծ լինեն գովազդի և կողմնակալության դրսևորման ցանկացած տեսակից: Գովազդի բոլոր տարրերը պետք է հստակ տարանջատված լինեն ծրագրի գիտական/կրթական բաղադրիչներից և առանձնացված լինեն` որպես այդպիսին:

31. Եթե վարպետաց դասընթացների կամ գիտագործնական բաղադրիչ պարունակող Միջոցառումների ժամանակ հովանավորչությունը կրում է նյութական բնույթ (օրինակ` վիրաբուժական գործիքներ, սարքավորումներ և այլն), կազմակերպիչը ծրագրում ներառում է տեղեկատվություն մասնակիցների համար գոյություն ունեցող նմանատիպ այլ ապրանքատեսակների վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել միջոցառման շրջանակներում օգտագործվող ապրանքատեսակներից զատ:

32. ՄԳՀԱԿ-ի կողմից կարող է իրականացվել մշտադիտարկում Միջոցառման նյութերի, դրանց մատուցման եղանակների, սահմանված ՇՄԶ արդյունքների ձեռքբերման, դասավանդող(ներ)ի և այլնի վերաբերյալ մասնակիցների կարծիքը պարզելու նպատակով: Արդյունքները հաշվի կառնվեն Միջոցառումների հետագա գնահատման համար: Արդյունքներին ծանոթանալու հնարավորություն կունենա նաև Կազմակերպիչը: Մասնակիցների մեկ երրորդի բացասական արձագանքը դասավանդողի դասախոսական հմտությունների, մատուցվող նյութի մատչելիության կամ մատուցման եղանակների վերաբերյալ բավարար հիմք է հանդիսանում վերանայելու տվյալ Միջոցառման կրեդիտավորման հայտը:

33. Կրեդիտավորված Միջոցառումներին կարող են մասնակցել և կրեդիտներ ստանալ բոլոր բուժաշխատողները` անկախ թիրախային լսարանում ընդգրկված լինելու հանգամանքից:

34. Կազմակերպիչը իրականացնում է Միջոցառման (հեռավար և/կամ առցանց դասընթացների) շրջանակներում մասնակիցների գիտելիքի ստուգման արդյունքների հավաքագրում և ներկայացնում է Լիազոր մարմին Միջոցառման (հեռավար և/կամ առցանց դասընթացի) ավարտից հետո մեկամսյա ժամկետում:

35. Միջոցառման ավարտին մասնակիցներին և/կամ դասավանդողներին տրամադրվում են Ձև N 6-ով հաստատված նմուշի վկայական:

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. ապրիլի 26-ի

N 20-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՇՄԶ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ՇՄԶ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ՇՄԶ յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակի և դրանց շնորհման հետ կապված հարաբերությունները:

2. ՇՄԶ կրեդիտները շնորհվում են ամբողջական թվերով` հետևյալ սկզբունքներով.

1) Միջոցառման 1 ժամը հավասար է 1 կրեդիտի: Ընդ որում, ծրագրային գնահատման արդյունքում ծրագրի որոշ մասեր կարող են չկրեդիտավորվել,

2) Միջոցառման 1 կրեդիտավորված ժամը կազմում է կրթական ակտիվության 60 րոպե,

3) Միջոցառման մեկ օրվա համար կարող է շնորհվել առավելագույնը 8 կրեդիտ,

4) Մեկ տարվա ընթացքում իրականացվող նույնական Միջոցառումների համար դասավանդող(ներ)ը կարող են կրեդիտներ ստանալ մեկ անգամ: Հնգամյա շրջափուլում նույնական Միջոցառումների շրջանակներում մասնակից(ներ)ը կարող են կրեդիտներ ստանալ մեկ անգամ,

5) ԷՈՒՆ-ի 1 ժամի (կրթական ակտիվության 60 րոպե) համար շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ: Յուրաքանչյուր հավելյալ 1 ամբողջական ժամին շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ:

3. Միջոցառմանը մասնակցության համար բուժաշխատողը կրեդիտ է ստանում Միջոցառմանը կամ դրա կրեդիտավորված բաժիններին (եթե այդպիսիք առկա են) առնվազն 90 տոկոս մասնակցության դեպքում:

i

4. Միջոցառման կամ հեռավար (առցանց) կամ խառը (հիբրիդային) դասընթացների շրջանակներում դասավանդողը կրեդիտ է ստանում ըստ իր կողմից դասավանդվող ուսուցողական նյութի ծավալի (ուսուցողական նյութը պետք է կազմի ոչ պակաս, քան կրթական ակտիվության 60 րոպե):

(4-րդ կետը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն, 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած

անձանց վրա / հրամաններ)

i

5. Ավագ բուժաշխատողների համար հնգամյա շրջափուլում նախատեսված 220 ՇՄԶ կրեդիտը (դեղագետների համար 160 ՇՄԶ կրեդիտը) ըստ գործունեության երեք տեսակների` տեսական, գործնական և ինքնակրթություն-ինքնազարգացում, հաշվարկվում է յուրաքանչյուրից նվազագույնը 5 կրեդիտ սկզբունքով` այն հաշվով, որ վերջնագումարը առնվազն կազմի 220 ՇՄԶ կրեդիտ (դեղագետների համար 160 ՇՄԶ կրեդիտ):

(5-րդ կետը փոփ. 02.11.2021 թիվ 82-Ն հրաման)

6. Միջին բուժաշխատողների համար հնգամյա շրջափուլում նախատեսված 140 ՇՄԶ կրեդիտը (դեղագործների համար 100 ՇՄԶ կրեդիտը) ըստ գործունեության երեք տեսակների` տեսական, գործնական և ինքնակրթություն-ինքնազարգացում, հաշվարկվում է յուրաքանչյուրից նվազագույնը 5 կրեդիտ սկզբունքով` այն հաշվով, որ վերջնագումարը առնվազն կազմի 140 ՇՄԶ կրեդիտ (դեղագործների համար 100 ՇՄԶ կրեդիտ):

(6-րդ կետը փոփ. 02.11.2021 թիվ 82-Ն հրաման)

7. Ավագ բուժաշխատողը առավելագույնը 20 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը` 15 կրեդիտ կարող է հավաքել բժշկական ոլորտի տվյալ բուժաշխատողի համար մասնագիտական չհամարվող այլ թեմաներից` իր ընտրությամբ:

i

7.1. Ավագ բուժաշխատողն առավելագույնը 40 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը` 30 կրեդիտ կարող է հավաքել ԷՈՒՆ-ի շրջանակներում:

(7.1-ին կետը լրաց. 02.11.2021 թիվ 82-Ն հրաման)

i

7.2. Երկու և ավելի մասնագիտություն ունեցող բուժաշխատողները հնգամյա շրջափուլում իրենց բոլոր մասնագիտություններից ընդհանուր հանրագումարով հավաքում են 220 ՇՄԶ կրեդիտ` յուրաքանչյուր մասնագիտության գծով առնվազն 25 տոկոս ՇՄԶ կրեդիտներ ձեռք բերելով:

(7.2-րդ կետը լրաց. 23.08.2022 թիվ 52-Ն հրաման)

i

8. Արտերկրում ստացած ՇՄԶ կրեդիտները, որոնք շնորհվել են տվյալ երկրի կրեդիտավորող մարմնի կողմից` դրանք հավաստող փաստաթղթի (դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ` կրեդիտների թվաքանակի և տեսակի նշումով (վկայական/դիպլոմ կամ այլ)), առկայության դեպքում ճանաչվում են «1 կրեդիտ = 1 կրեդիտ» սկզբունքով` կրեդիտների շնորհումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

(8-րդ կետը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն, 20.09.2022 թիվ 56-Ն հրամաններ)

i

9. Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացին մասնակցության համար (հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում` վավերացված առնվազն դասընթացի ղեկավարի ստորագրությամբ և/կամ կնիքով) բուժաշխատողը կրեդիտներ է ստանում` հետևյալ ձևով.

1) եթե դասընթացին մասնակցության համար նշված է ժամաքանակ (օրական կտրվածքով), ապա կրեդիտների հաշվարկը կատարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված սկզբունքների համաձայն.

2) եթե դասընթացին մասնակցության համար չկա միջոցառման ժամաքանակի մասին տեղեկատվություն, ապա գործում է «1 օրը = 4 կրեդիտ» սկզբունքը:

(9-րդ կետը փոփ. 20.09.2022 թիվ 56-Ն հրաման)

i

9.1. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ (վկայական/դիպլոմ կամ այլ).

2) դասընթացի ծրագիրը (առկայության դեպքում).

3) տեղեկատվություն կազմակերպչի և դասընթացի կազմակերպման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ` հակիրճ բնութագիր:

(9.1-ին կետը լրաց. 20.09.2022 թիվ 56-Ն հրաման)

i

10. Բացի սույն հրամանի հավելված 1-ով սահմանված կրեդիտավորման ենթակա Միջոցառումներից Լիազոր մարմինը ճանաչում է նաև ՇՄԶ շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները`

1) Թեկնածուական ատենախոսության պաշտպանում և հաստատում, որի համար շնորհվում է 180 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը.

2) ԲՈԿ-ի կողմից հաստատված թեկնածուական ատենախոսության ղեկավարում, որի համար շնորհվում է 60 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը և ղեկավարված աշխատանքի սեղմագիրը.

3) Դոկտորական ատենախոսության պաշտպանում և հաստատում ԲՈԿ-ի կողմից, որի համար շնորհվում է 220 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը.

4) ԲՈԿ-ի կողմից հաստատված դոկտորական ատենախոսության խորհրդատու հանդիսանալը, որի համար շնորհվում է 40 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը և ղեկավարված աշխատանքի սեղմագիրը.

5) Դասագրքի (հաստատված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով դասագրքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

6) Մենագրության հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով մենագրության տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված են գրախոսողները, հաստատող մարմնի տվյալները, հաստատման օրը, արձանագրության համարը և վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

7) Կլինիկական ուղեցույցի կամ գործելակարգի (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից) մշակում կամ ազգային զեկույցի հրատարակում, որի դեպքում շնորհվում է 12 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

8) մեթոդական ցուցումի մշակում (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից), որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

9) ուսումնական ձեռնարկի (հաստատված գիտամեթոդական միավորման կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը:

10) Գիտական հոդվածի հրատարակում ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է հոդվածը, հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը, հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը: Գիտական հոդվածի հրատարակման համար շնորհվող կրեդիտները հաշվարկվում են ըստ հանդեսի/ամսագրի ազդեցության գործակցի: 1 (մեկ) հոդվածի համար տրամադրվող ինքնակրթության կրեդիտների քանակը հետևյալն է`

 

    Ամսագրի ազդեցության գործակից           Կրեդիտների թվաքանակ

 

    ա. Ոչ մի                               6 կրեդիտ

 

    բ. Մինչև  3                            12 կրեդիտ

 

    գ. Մինչև  6                            24 կրեդիտ

 

    դ. Ավելի քան 6                         36 կրեդիտ

 

11) Միջազգային գիտաժողովների շրջանակներում հրատարակված թեզիս, որի համար շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հոդվածը կամ թեզիսը, հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը, հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը.

12) լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ, որոնց շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 2 տեսական և ՇՄԶ 2 գործնական կրեդիտ:

(10-րդ կետը փոփ. 20.09.2022 թիվ 56-Ն, 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած

անձանց վրա / հրամաններ)

i

10.1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:

(10.1-ին կետը լրաց. 19.06.2020 թիվ 15-Ն հրաման)

i

10.2. Մինչև 2021 թվականի հունիսի 1-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:

(10.2-րդ կետը լրաց. 24.05.2021 թիվ 42-Ն հրաման)

i

10.3. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում:

(10.3-րդ կետը լրաց. 16.05.2022 թիվ 29-Ն հրաման)

i

10.4. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող լրացուցիչ մասնագիտացումներ անցած բուժաշխատողներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք լրացուցիչ մասնագիտացումներ են անցել նշված հաստատություններում:

(10.4-րդ կետը լրաց. 23.08.2022 թիվ 52-Ն հրաման)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 20.09.2022 թիվ 56-Ն հրաման)

i

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 20.09.2022 թիվ 56-Ն հրաման)

 

Ձև N 1

 

i

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

                                                     անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|1. Կազմակերպչի(ների) անվանումը`_____                                 |

|_____________________________________________________________________|

|2. Միջոցառման անվանումը`_______                                      |

|_____________________________________________________________________|

|3. Միջոցառման անցկացման վայրը`______                                 |

հեռավար (առցանց) դասընթացի դեպքում` դասընթացի հղումը, իսկ խառը

(հիբրիդային) դասընթացի դեպքում միջոցառման անցկացման վայրը և

դասընթացի հղումը

|_____________________________________________________________________|

|4. Միջոցառման անցկացման ժամկետը`_______                              |

|_____________________________________________________________________|

|5. Կոնտակտային անձ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ)`_____  |

|_____________________________________________________________________|

|6. Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և  որակի համար       |

|պատասխանատու անձի (անձանց) անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը |

|և  կոնտակտային տվյալները`_____                                       |

|_____________________________________________________________________|

|7. Թիրախային լսարանը, որի համար նախատեսված է Միջոցառումը (ընդգծել)`  |

|ավագ բուժաշխատող, միջին բուժաշխատող, մասնագիտությունները             |

|(նշել)`_________________                                             |

|_____________________________________________________________________|

|8. Մասնակիցների ակնկալվող թվաքանակը (նշել)`_____                     |

|_____________________________________________________________________|

|9. Ակնկալվող ՇՄԶ արդյունքները (գիտելիքի, հմտությունների և            |

|կարողությունների նշումով) կամ նշել Միջոցառման կարևորությունը         |

|կլինիկական պրակտիկայի կամ մասնագիտական ավելի լայն շրջանակի           |

|համար`________                                                       |

|_____________________________________________________________________|

|10. Միջոցառման բնույթը (ընդգծել)` գիտաժողով (կոնֆերանս), համագումար, |

|դասախոսություն, տեսական կամ գիտագործնական սեմինար, վերապատրաստման    |

|դասընթաց, վարպետաց դաս, վեբինար, այլ (հստակեցնել)__________          |

|_____________________________________________________________________|

|11. Միջոցառման ձևը  (ընդգծել)` եզակի/բազմակի նստաշրջաններ            |

|(դրանց թիվը______), բնույթը` հաջորդական/միաժամանակյա (ընդգծել)______ |

|_____________________________________________________________________|

|12. Դասավանդման մեթոդաբանությունը`________                           |

|_____________________________________________________________________|

|13. Դասավանդողների անուն ազգանուն(ներ)ը, ովքեր դիմում են դասավանդման |

|համար կրեդիտներ ստանալու նպատակով` _________________                 |

|_____________________________________________________________________|

|14. Միջոցառման ծրագիրը գնահատվում է (ընդգծել)`                       |

|ամբողջական/մասնակի_________                                          |

|_____________________________________________________________________|

|15. Մասնակի գնահատման դեպքում նշել գնահատման ենթակա հատվածը`________ |

|_____________________________________________________________________|

|16. Ֆինանսավորման աղբյուրներ`                                        |

|1) կազմակերպչի սեփական միջոցներ (նշել) ________,                     |

|2) մասնակցության անդամավճարներ (նշել) ________,                      |

|3) գիտական ծրագրից դուրս իրականացվող գովազդ (նշել) _________,        |

|4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից (նշել) ________                |

|_____________________________________________________________________|

|17. Միջոցառման հաղորդակցման լեզուն (նշել)`__________________________ |

|Ապահովված է թարգմանություն`                                          |

|[] Այո (նշել լեզուն(երը))_____________________                       |

|[] Ոչ                                                                |

|_____________________________________________________________________|

|18. Կազմակերպչական/գիտական կոմիտեի (եթե այդպիսին առկա է) ղեկավարի և  |

|բոլոր անդամ(ներ)ի անուն(ներ)ը, պաշտոն(ներ)ը և  կոնտակտային           |

|տվյալները`_______                                                    |

|_____________________________________________________________________|

|19. Կազմակերպչի հետ մասնակիցների կապն ապահովելու նպատակով տրամադրվող |

|կոնտակտային տվյալներ (միջոցառմանը մասնակիցների գրանցման, միջոցառման  |

|վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով)`_______      |

._____________________________________________________________________.

 

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը`

1. Միջոցառման ծրագիրը (ԴՕԿ (DOC) ձևաչափով էլեկտրոնային տարբերակի առկայությունը պարտադիր է),

2. Տեղեկատվություն կազմակերպչի և Միջոցառման կազմակերպման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ (հակիրճ բնութագիր),

3. Դասավանդող(ներ)ի անվանական ցանկը և ինքնակենսագրություն(ներ)ը,

4. Միջոցառման մասնակիցներին և դասավանդողներին տրվող վկայականի ձևանմուշը համաձայն Ձև N 6-ի,

5. Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացությունը,

6. Շահերի բախման հայտարարագիր(եր),

7. Սկզբնաղբյուրների ցանկը և/կամ հղումները, որոնք օգտագործվել են ծրագրային նյութերը պատրաստելիս (պահանջի դեպքում),

8. Դասախոսությունների սեղմագրերը (պահանջի դեպքում).

9. սույն հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի ժբ. պարբերությամբ նախատեսված կլինիկական բազա ունենալու կամ կլինիկական բազայի հետ համագործակցության փաստը հավաստող փաստաթուղթ (հուշագիր, պայմանագիր, համաձայնագիր) կամ սիմուլյացիոն սարքավորումներով հագեցած սենյակ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն (գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման դեպքում):

 

    Դիմող` ___________________________________    ___ ________20_____թ.

           (անուն, ազգանուն, ստորագրություն)     

 

(1-ին ձևը փոփ. 19.06.2020 թիվ 15-Ն, 27.09.2023 թիվ 42-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած

անձանց վրա / հրամաններ)

 

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

                                                     անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈԴՈՒԼԻ) ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|1. Կազմակերպչի(ների) անվանումը`_______                               |

|_____________________________________________________________________|

|2. ԷՈՒՆ-ի անվանումը`________                                         |

|_____________________________________________________________________|

|3. ԷՈՒՆ-ի հասանելիության աղբյուրը (ցանցային կայքը/հղումը)`______     |

|_____________________________________________________________________|

|4. Կոնտակտային անձ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ)`______ |

|_____________________________________________________________________|

|5. ԷՈՒՆ-ի բովանդակության և  որակի համար պատասխանատու անձի (անձանց)   |

|անունը(ները), ազգանունը(ները), պաշտոնը(ները) և  կոնտակտային          |

|տվյալները`_______                                                    |

|_____________________________________________________________________|

|6. Դասավանդողների անուն ազգանուն(ներ)ը, ովքեր դիմում են դասավանդման  |

|համար կրեդիտներ ստանալու նպատակով` _________________                 |

|_____________________________________________________________________|

|7. Թիրախային լսարանը, որի համար նախատեսված է ԷՈՒՆ-ը (ընդգծել)` ավագ  |

|բուժաշխատող, միջին բուժաշխատող, մասնագիտությունները (նշել)`_______   |

|_____________________________________________________________________|

|8. Ակնկալվող ՇՄԶ արդյունքները (գիտելիքի և  հմտությունների նշումով)   |

|կամ նշել ԷՈՒՆ-ի կարևորությունը  կլինիկական պրակտիկայի կամ            |

|մասնագիտական ավելի լայն շրջանակի համար`_______                       |

|_____________________________________________________________________|

|9. ԷՈՒՆ-ի մշակման ժամկետը`________                                   |

|_____________________________________________________________________|

|10. ԷՈՒՆ-ի կիրառման սկզբնաժամկետը`_________                          |

|_____________________________________________________________________|

|11. ԷՈՒՆ-ի կիրառման վերջնաժամկետը`_______                            |

|_____________________________________________________________________|

|12. ԷՈՒՆ-ի բնույթը (ընդգծել)` ձայնագրություն, տեսագրություն,         |

|տեսաձայնագրություն, ընթերցման համար նախատեսված էլեկտրոնային նյութեր, |

|այլ (նշել) __________                                                |

|_____________________________________________________________________|

|13. ԷՈՒՆ-ի օգտագործման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները (օրինակ`|

|համատեղելիությունն օպերացիոն համակարգերի հետ)` __________________    |

|_____________________________________________________________________|

|14. ԷՈՒՆ-ի (էլեկտրոնային մոդուլի) հետ աշխատանքի համար մասնակցին      |

|անհրաժեշտ օպտիմալ ժամանակահատվածը` ակնկալվող ՇՄԶ արդյունքներին       |

|հասնելու նպատակով`__________                                         |

|_____________________________________________________________________|

|15. Ֆինանսավորման աղբյուրներ`                                        |

|1) կազմակերպչի սեփական միջոցներ (նշել) ________,                     |

|2) մասնակցության անդամավճարներ (նշել) ________,                      |

|3) գիտական ծրագրից դուրս իրականացվող գովազդ (նշել) _________,        |

|4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից (նշել) ________                |

|_____________________________________________________________________|

|16. ԷՈՒՆ-ի լեզուն(ները) (նշել)`__________________________            |

._____________________________________________________________________.

 

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը`

1. Էլեկտրոնային ուսուցման նյութերի հակիրճ նկարագիրը (ԴՕԿ (DOC) ձևաչափով էլեկտրոնային տարբերակի առկայությունը պարտադիր է),

2. Տեղեկատվություն կազմակերպչի և էլեկտրոնային ուսուցման նյութերի պատրաստման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ (հակիրճ բնութագիր),

3. Էլեկտրոնային ուսուցման նյութերը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետ(ներ)ի ինքնակենսագրություն(ներ)ը,

4. Մասնակիցներին և էլեկտրոնային ուսուցման նյութերը պատրաստած և/կամ հեռավար դասընթացը վարող մասնագետ(ների)ին տրվող վկայականի ձևանմուշը` համաձայն Ձև N 6-ի,

5. ԷՈՒՆ-ի բովանդակության և որակի համար պատասխանատու անձի (անձանց) կողմից տրված եզրակացություն,

6. Շահերի բախման հայտարարագիր(եր):

 

    Դիմող` ___________________________________    ___ ________20_____թ.

           (անուն, ազգանուն, ստորագրություն)     

 

Ձև N 3

 

i

ՀՀ առողջապահության նախարար

__________________________

                                                     անուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ/ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՉԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

(3-րդ ձևն ուժը կորցրել է 20.09.2022 թիվ 56-Ն հրաման)

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.04.2019
N 20-Ն
Հրաման