ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Խոսրով Մելիքի Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի (կառավարության նախագահի) պաշտոնից:
2. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարություն կազմելը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքի ղեկավարման պարտականությունը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի տեղակալ) Հրանտ Արարատի Բագրատյանի վրա:
2 փետրվարի 1993 թվական
ՆՀ-192