Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՈՒՐԻ ԻՍՄԱՅԻԼ ՏԱԽԱ ...

 

 

041.0241.020500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2000 թվականի N 241

 

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՈՒՐԻ ԻՍՄԱՅԻԼ ՏԱԽԱ ԱԼ ՎԱՅԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրի Իսմայիլ Տախա Ալ Վայիսի և նրան ուղեկցող անձանց (5 մարդ) 2000 թվականի մայիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը`

ա) նախապատրաստել այցի ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պատվիրակության անդամներին տեղավորել «Երևան» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պատվիրակության սպասարկման համար հատկացնել «Չայկա» և «Վոլգա» մակնիշների մեկական ավտոմեքենա ու 1 միկրոավտոբուս:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` ըստ արարողակարգի:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում սննդի, փոխադրամիջոցների, հուշանվերների և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.05.2000
N 241
Որոշում