i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2018 թվականի N 330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, ՀՎՀՀ` 03001954) կողմից իրականացվող` 1,456,044 դրամ ընդհանուր արժողությամբ «ՈՒսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգում, ամբողջականացում և գործարկում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգման, ամբողջականացման և սկզբնական գործարկման աշխատանքների իրականացում` 792,644 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման անվտանգության համակարգի ներդրման, ամբողջականացման և վերջնական ու լիարժեք գործարկման աշխատանքների իրականացում` 663,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 9
Երևան |
|
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. նոյեմբերի 9-ի
N 330-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ»
._________________________________________________________________________.
|1. |Ծրագրի նպատակը |Ուսումնարանի ջեռուցման ապահովում |
|___|___________________|_________________________________________________|
|2. |Ծրագրի բարեգործական|Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների |
| |որակման նպատակը |գծով օրենքով սահմանված արտոնություններից |
|___|___________________|_________________________________________________|
|3. |Բարեգործը |«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամ. |
| | |հայաստանյան գրասենյակի հասցեն` ք. Երևան, |
| | |Ամիրյան 8/26, ՀՎՀՀ` 01238936 |
|___|___________________|_________________________________________________|
|4. |Ծրագրի կատարողը |ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական |
| | |ուսումնարան» ՊՈԱԿ, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, |
| | |Գործարանային 3, ՀՎՀՀ` 03001954 |
|___|___________________|_________________________________________________|
|5. |Ծրագրի իրականացման |ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, |
| |վայրը և բնագավառը |բնագավառը` կրթություն (նախնական մասնագիտական` |
| | |արհեստագործական) |
|___|___________________|_________________________________________________|
|6. |Ծրագրի բյուջեն |1.456.044 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունվեց |
| | |հազար քառասունչորս) ՀՀ դրամ |
|___|___________________|_________________________________________________|
|7. |Բարեգործություն |Ուսումնարանի աշխատակազմը և ուսանողները |
| |ստացողը | |
|___|___________________|_________________________________________________|
|8. |Ծրագրի իրականացման |Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ |
| |տևողությունը |ժամանակահատվածում` 28.09.2018թ.-12.11.2018թ. |
|___|___________________|_________________________________________________|
|9. |Միջոցառումների |Նախատեսվում է իրականացնել ուսումնարանի |
| |նկարագրությունը և |ջեռուցումը. կատարման ժամկետը` |
| |ժամկետները, |01.10.2018թ.-12.11.2018թ. անհրաժեշտ ֆինանսական |
| |անհրաժեշտ |միջոցների ծավալը` 1.456.044 |
| |ֆինանսական | |
| |միջոցների ծավալը | |
|___|___________________|_________________________________________________|
|10.|Ձեռք բերվող |Նախատեսվում է իրականացնել ուսումնարանի |
| |(ներմուծվող) |ջեռուցումը. կատարման ժամկետը` |
| |ապրանքների ու |01.10.2018թ.-12.11.2018թ. անհրաժեշտ ֆինանսական |
| |ծառայությունների |միջոցների ծավալը` 1.456.044 |
| |համառոտ նկարագիրը, | |
| |ծավալները և | |
| |նախատեսվող գինը | |
|___|___________________|_________________________________________________|
|11.|Ծրագրի իրականացման |Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
| |հետ կապված | |
| |կազմակերպական | |
| |ծախսերը | |
|___|___________________|_________________________________________________|
|12.|Համագործակցությունը|ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական |
| |պետական կառավարման,|ուսումնարան» ՊՈԱԿ-ի հիմնական գործընկերներն են` |
| |տեղական |ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և |
| |ինքնակառավարման |«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը |
| |մարմինների, այլ | |
| |կազմակերպություննե-| |
| |րի հետ | |
|___|___________________|_________________________________________________|
|13.|Ծրագրի |Ծրագրի ավարտից հետո ՀՀ ԿԳՆ «Հրազդանի |
| |արդյունավետության |արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը |
| |նկատմամբ |հաշվետու է ՀՀ կառավարության բարեգործական |
| |վերահսկողության |ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ինչպես նաև |
| |մեխանիզմների |«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի հետ |
| |նկարագրությունը |համագործակցային աշխատանքները համակարգող անկախ |
| | |հանձնախմբին: |
._________________________________________________________________________.