041.0243.020500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2000 թվականի N 243
Մ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչության պետ Մելանյա Մելիքյանին 2000 թվականի մայիսի 14-19-ը գործուղել Քիշնև` ԱՊՀ անդամ պետությունների միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի 17-րդ նիստին մասնակցելու համար:
2. Մ. Մելիքյանի Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Մ. Մելիքյանի Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը: