Սեղմել Esc փակելու համար:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2019 թվականի N 555-Ա

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և Եվրասիական զարգացման բանկի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 27-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով մայիսի 29-ից հունիսի 1-ը Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղել պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) և Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը, Դավիթ Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ալբերտ Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն և Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


Երևան
20 մայիսի 2019 թ.

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի
20196 թ. մայիսի 20-ի
N 555-Ա որոշման

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ

 

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ա. Բաբայան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 

Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հ. Ազիզան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

Լ. Թումյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար

 

Դ. Վիրաբյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ

 

Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի
20196 թ. մայիսի 20-ի
N 555-Ա որոշման

 

ԹՈՒՐՔՄԵՆԱՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ

 

Շ. Քոչարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հ. Ազիզյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ

 

Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 


 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.05.2019
N 555-Ա
Որոշում