Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2019 թվականի N 557-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2019 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` Ասիական-խաղաղօվկիանոսյան երկաթուղային նորարարությունների համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Արզումանյանի` Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Արզումանյանի` Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 20

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.05.2019
N 557-Ա
Որոշում