041.0245.020500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2000 թվականի N 245
Հ. ՖԵԼԵՔՅԱՆԻՆ, ՅՈՒ. ԼԱԼԱՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպելու և անցկացնելու նպատակով 2000 թվականի հուլիսի 3-7-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ Հ. Ֆելեքյանին, պետի տեղակալ Յու. Լալայանին և բաժնի պետ Ս. Ամիրյանին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հ. Ֆելեքյանի, Յու. Լալայանի և Ս. Ամիրյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հ. Ֆելեքյանի, Յու. Լալայանի և Ս. Ամիրյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: