Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԾԱՌԱ ...

 

 

041.0246.020500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2000 թվականի N 246

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը` ապահովել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը 2000 թվականի հուլիսի 4-6-ը ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների (20 մարդ) խորհրդաժողովի կազմակերպումն ու անցկացումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` խորհրդաժողովի անցկացման ծախսերը (պաշտոնական ճաշ, փոխադրամիջոցներ, խորհրդաժողովի անցկացման հետ կապված այլ ծախսեր)` 562.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության ներկայացրած հաշվետվության:

3. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը` խորհրդաժողովն անցկացնելու գործում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.05.2000
N 246
Որոշում