i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2018 թվականի N 322-Ա
«ՖՈՒԼԵՐ» ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԿԱՆԻ/ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (քաղ. Երևան, Տիգրանյան 53/26, ՀՎՀՀ` 01009537) իրականացվող` 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների տների վերականգնում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (թափքի համարը` JTERB71J800058225, 3,200,000 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 57,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. նոյեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. նոյեմբերի 9-ի
N 322-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ «ԱԿԱՆԻ/ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»
._____________________________________________________________________.
|1. |Ծրագրի նպատակը |Հայաստանի Հանրապետության տարածքում |
| | |ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի |
| | |ընտանիքների բնակարանային պայմանների |
| | |բարելավում |
|___|___________________|_____________________________________________|
|2. |Ծրագրի բարեգործական|Ակնկալվում է բարեգործի խրախուսում և |
| |որակման նպատակը |նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով |
| | |սահմանված կարգով օգտվել Հայաստանի |
| | |Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր |
| | |վճարների գծով արտոնություններից: |
|___|___________________|_____________________________________________|
|3. |Բարեգործը |Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)` |
| | |ներդնում է 84000000 դրամ, «Ֆուլեր» տնաշինական|
| | |կենտրոն» բարեգործական հասարակական |
| | |կազմակերպություն` 66000000 դրամ: |
|___|___________________|_____________________________________________|
|4. |Ծրագիրը կատարողը |«Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական |
| | |հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. |
| | |Երևան, Ա. Տիգրանյան 53, բն. 26, ՀՎՀՀ` |
| | |01009537): |
|___|___________________|_____________________________________________|
|5. |Ծրագրի իրականացման |Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` |
| |վայրը և բնագավառը |քաղաքաշինության բնագավառ |
|___|___________________|_____________________________________________|
|6. |Ծրագրի բյուջեն |150000000 դրամ |
|___|___________________|_____________________________________________|
|7. |Բարեգործություն |Հայաստանի Հանրապետության տարածքում |
| |ստացողը |ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի |
| | |ընտանիքներ, որոնք չունեն բնակարան կամ ունեն |
| | |անավարտ կամ վերանորոգման անհրաժեշտություն |
| | |ունեցող տուն: Նրանց ընտրությունը կատարվում է |
| | |Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցուցակների |
| | |հիման վրա` «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» |
| | |բարեգործական հասարակական կազմակերպության |
| | |կողմից ուսումնասիրության արդյունքում: |
|___|___________________|_____________________________________________|
|8. |Ծրագրի իրականացման |2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 |
| |տևողությունը |թվականի դեկտեմբերի 31-ը |
|___|___________________|_____________________________________________|
|9. |Միջոցառումների |ԿԽԿՄ-ի կողմից ներկայացված ցուցակներից |
| |նկարագրությունը և |կատարվում է ընտանիքների ընտրություն` |
| |ժամկետները, |առաջնությունը տալով առավել կարիք |
| |անհրաժեշտ |ունեցողներին: Ընտրված ընտանիքների հետ կնքվում|
| |ֆինանսական |են փոխառության և հիփոթեքի պայմանագրեր, ապա |
| |միջոցների ծավալը |սկսվում է ֆինանսավորումը` փուլ առ փուլ: |
| | |Ծրագրի արժեքը` 150000000 դրամ է, որն ունի |
| | |հետևյալ բացվածքը` |
| | |- դրամական փոխառություններ` բնակարան և |
| | |շինանյութ գնելու համար` 120000000 դրամ. |
| | |- կազմակերպչական ծախսեր` 30000000 դրամ, որից |
| | |մեքենայի գնում և ներմուծում` «TOYOTA LC |
| | |HARDTOP DIESEL HZJ78L» մակնիշի` 3200000 դրամ,|
| | |մեքենայի գործարքի համար ակնկալում ենք |
| | |հարկային արտոնություններ: |
|___|___________________|_____________________________________________|
|10.|Ձեռք բերվող |Նախատեսված է միայն «TOYOTA LC HARDTOP DIESEL |
| |ապրանքների ու |HZJ78L» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում և |
| |ծառայությունների |ներմուծում, որը ծառայելու է կազմակերպության |
| |համառոտ նկարագիրը, |կողմից իրականացվող և հետագայում |
| |ծավալները և |իրականացվելիք բարեգործական ծրագրերի |
| |նախատեսվող գինը |շրջանակներում, և արժեքը կազմում է 3200000 |
| | |դրամ: |
|___|___________________|_____________________________________________|
|11.|Ծրագրի իրականացման |Ծրագրի իրականացման համար կազմակերպչական |
| |հետ կապված |ծախսերը կազմում են 30000000 դրամ, որն ունի |
| |կազմակերպչական |հետևյալ բացվածքը` |
| |ծախսերը |1) աշխատավարձի ֆոնդ 19089000 դրամ.|
| | |2) մեքենայի ձեռքբերում 3210000 դրամ.|
| | |3) հաղորդակցության միջոցներ 195000 դրամ.|
| | |4) գործուղումներ 765000 դրամ.|
| | |5) ամորտիզացիա 123000 դրամ.|
| | |6) տրանսպորտային միջոցների 981000 դրամ.|
| | |պահպանում և վերանորոգում |
| | |7) կոմունալ ծառայություններ 360000 դրամ.|
| | |8) գրասենյակի վարձակալություն 3189000 դրամ.|
| | |և սպասարկում |
| | |9) հաղորդակցություն և գովազդ 468000 դրամ.|
| | |10) բանկային ծախսեր 306000 դրամ.|
| | |11) այլ (փաստաբանական, 1314000 դրամ.|
| | |ժողովներ, ներկայացուցչական...) |
| | |Ընդամենը 30000000 |
| | |Կազմակերպչական ծախսերը չեն գերազանցում ծրագրի|
| | |20 տոկոսը: |
|___|___________________|_____________________________________________|
|12.|Համագործակցությունը|Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՏԻՄ-երի հետ|
| |պետական կառավարման,| |
| |տեղական ինքնակառա- | |
| |վարման մարմինների, | |
| |այլ կազմակերպու- | |
| |թյունների հետ | |
|___|___________________|_____________________________________________|
|13.|Ծրագրի արդյունա- |Հաշվետվություններ են ներկայացվում ԿԽՄԿ-ին, |
| |վետության նկատմամբ |«Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջազգային |
| |վերահսկողության |գլխամասային գրասենյակին, ինչպես նաև |
| |մեխանիզմների |Բարեգործական ծրագրերի համակարգման |
| |նկարագրությունը |խորհրդակցական հանձնաժողովին` սահմանված |
| | |կարգով: |
._____________________________________________________________________.