Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2019 թվականի N 590-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. 2019 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ.

2) 2019 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 25-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 30-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

3) մինչև 2019 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

4) զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 16-ի

N 590-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Դավթյան         - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Վ. Օսիպյան         - ՀՀ ոստիկանության պետ

 

    Ա. Վանեցյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

    Ա. Դավթյան         - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

 

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարար

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարար

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 16-ի

N 590-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և    |           Հանձնաժողովների անդամներ                 |

|զինվորական      |                                                    |

|կոմիսարիատների  |                                                    |

|անվանումները    |                                                    |

|________________|____________________________________________________|

|       1        |                   2                                |

|________________|____________________________________________________|

|Երևան           |              Երևանի  քաղաքապետ                     |

|Երևանի  N 1     |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Երևանի  N 2     |Օ. Գասպարյան  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ         |

|Երևանի  N 3     |              Երևան  քաղաքի ոստիկանության           |

|                |              վարչության պետ                        |

|                |              Երևան  քաղաքի կայազորի ռազմական       |

|                |              ոստիկանության բաժնի պետ               |

|Երևանի  N 4     |              Երևանի  N 1, Երևանի  N 2, Երևանի  N 3 |

|                |              և  Երևանի  N 4 զինվորական             |

|                |              կոմիսարիատների զինվորական կոմիսարներ  |

|________________|____________________________________________________|

|Արագածոտն       |              ՀՀ Արագածոտնի մարզպետ                 |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Արագածոտնի մարզի|Ա. Փիլոյան    5-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Աշտարակի ռազմական ոստիկանության       |

|                |              բաժանմունքի պետ                       |

|                |              Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար   |

|________________|____________________________________________________|

|Արարատ          |              ՀՀ Արարատի մարզպետ                    |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Արարատի մարզի   |Ա. Մարտիկյան  ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության   |

|                |              պետ                                   |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Արարատի ռազմական ոստիկանության        |

|                |              բաժանմունքի պետ                       |

|                |              Արարատի մարզի զինվորական կոմիսար      |

|________________|____________________________________________________|

|Արմավիր         |              ՀՀ Արմավիրի մարզպետ                   |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Արմավիրի մարզի  |Տ. Խաչատրյան  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի             |

|                |              տեղակալ-օպերատիվ վարչության պետ       |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի |

|                |              պետ                                   |

|                |              Արմավիրի մարզի զինվորական կոմիսար     |

|________________|____________________________________________________|

|Գեղարքունիք     |              ՀՀ Գեղարքունիքի մարզպետ               |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Գեղարքունիքի    |Դ. Մանուկյան  2-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|մարզի           |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Սևանի,  Մարտունու ռազմական            |

|                |              ոստիկանության բաժնի պետեր             |

|                |              Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար |

|________________|____________________________________________________|

|Լոռի            |              ՀՀ Լոռու մարզպետ                      |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Լոռու մարզի     |Գ. Խաչատուրով 3-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Լոռու կայազորի ռազմական ոստիկանության |

|                |              Վանաձորի բաժնի պետ                    |

|                |              Լոռու մարզի զինվորական կոմիսար        |

|________________|____________________________________________________|

|Կոտայք          |              ՀՀ Կոտայքի մարզպետ                    |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Կոտայքի մարզի   |Ա. Մակարյան   ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի             |

|                |              տեղակալ-մարտական պատրաստության        |

|                |              վարչության պետ                        |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Կոտայքի ռազմական ոստիկանության        |

|                |              Աբովյանի բաժնի պետ                    |

|                |              Կոտայքի մարզի զինվորական կոմիսար      |

|________________|____________________________________________________|

|Շիրակ           |              ՀՀ Շիրակի մարզպետ                     |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Շիրակի մարզի    |Ս. Գալստյան   ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ     |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Շիրակի ռազմական ոստիկանության         |

|                |              բաժանմունքի պետ                       |

|                |              Շիրակի մարզի զինվորական կոմիսար       |

|________________|____________________________________________________|

|Սյունիք         |              ՀՀ Սյունիքի մարզպետ                   |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Սյունիքի մարզի  |Ժ. Պողոսյան   1-ին բանակային կորպուսի հրամանատար    |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Գորիսի, Կապանի և  Սիսիանի ռազմական    |

|                |              ոստիկանության բաժնի պետեր             |

|                |              Սյունիքի մարզի զինվորական կոմիսար     |

|________________|____________________________________________________|

|Վայոց ձոր       |              ՀՀ Վայոց ձորի մարզպետ                 |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Վայոց ձորի մարզի|Վ. Քոչարյան   4-րդ բանակային կորպուսի հրամանատար    |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ|

|                |              Վայոց Ձորի մարզի զինվորական կոմիսար   |

|________________|____________________________________________________|

|Տավուշ          |              ՀՀ Տավուշի մարզպետ                    |

|                |              (հանձնաժողովի նախագահ)                |

|Տավուշի մարզի   |Ա. Բրուտյան   ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար    |

|                |              Մարզային ոստիկանության վարչության պետ |

|                |              Իջևանի  և  Տավուշի ռազմական           |

|                |              ոստիկանության բաժնի պետեր             |

|                |              Տավուշի մարզի զինվորական կոմիսար      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի մայիսի 16-ի

N 590-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Արմեն Միշայի Ավթանդիլյան     - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ

                                   (հանձնաժողովի նախագահ)

 

    Գարիկ Սմբատի Սարգսյան        - օտոլարինգոլոգ (հանձնաժողովի նախագահի

                                   տեղակալ)

 

    Վահան Նաիրիի Մուկուչյան      - թերապևտ

 

Հարություն Վահրամի Ղռմաջյան - սրտաբան

 

    Արշակ Վարդգեսի Ղազարյան      - նյարդաբան

 

    Սահակ Աշոտի Հակոբյան         - մաշկաբան

 

    Գարիկ Մարատի Սողոմոնյան      - վիրաբույժ

 

    Արամ Աշոտի Միրիջանյան        - վիրաբույժ

 

    Թեհրան Ֆրիկի Նավիկյան        - վնասվածքաբան

 

Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ

 

    Հրանտ Ալեքսանի Շահինյան      - ակնաբույժ

 

    Տիգրան Շամշադի Սարգսյան      - հոգեբույժ

 

    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան      - հոգեբույժ

 

    Արթուր Լիոնիկի Մինասյան      - օտոլարինգոլոգ

 

    Ռաֆիկ Գևորգի  Բզանյան        - համակարգչային օպերատոր

 

    Անի Սերգեյի Բաբայան          - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.2019
N 590-Ն
Որոշում