Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 585-Ա

 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում բնակչության առողջության բարելավմանը և բարեկեցությանը հասնելու գործընթացի առաջընթացին նվիրված տարածաշրջանային բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2019 թվականի հունիսի 11-ից 13-ը գործուղել Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա):

2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի գործուղման ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Սլովենիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի` գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2019
N 585-Ա
Որոշում