ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2019 թվականի N 590-Ա
i
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի.
1. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի մայիսի 19-21-ը ներառյալ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն (ք. Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն (ք. Կիև) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 23
Երևան