Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2019 թվականի N 596-Ա

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 3-ից 4-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` Ուզբեկստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ հանդիպելու և փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:

2. Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 24

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.05.2019
N 596-Ա
Որոշում