040.0221.030500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«3» մայիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 մայիսի 2000 թվականի N 221
 
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լոռու մարզի Ձորամուտի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 48530 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Ձորամուտի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
մայիսի 3-ի N 221 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Լոռու մարզի Ձորամուտի գյուղական համայնքի ղեկավարի և
ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման
ու անցկացման հետ
 
________________________________________________________________
  NN                 Ծախսերը                            Գումարը
  ը/կ                                                    (դրամ)
________________________________________________________________
  1.   Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000
              այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
       նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000
  2.   Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400
  3.   Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000
  4.   Կապի ծառայության վճարներ                           1000
  5.   Գրասենյակային ծախսեր                               1000
__________________________________________________________
              ընդամենը                                   45400
 
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
       (298 ընտրող+298x0,05)x2x5 դրամ                     3130
________________________________________________________________
              Ընդամենը                                   48530