Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2019 թվականի N 602-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 28-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վահե Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Կարեն Վանյանինը, Դավիթ Աբազյանինը, Գևորգ Գալստյանինը և Անդրյուշ Կարապետյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի մայիսի 28-ին` Երևան-Նուր-Սուլթան, իսկ մայիսի 29-ին` Նուր-Սուլթան-Երևան:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մայիսի 24-ի

N 602-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-29-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (23.05.2019թ.- 30.05.2019թ.)

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ն. Զաքարյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (23.05.2019թ. - 29.05.2019թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին

                         բաժնի պետ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Վանյան          - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (23.05.2019թ.- 29.05.2019թ.)

 

    Դ. Աբազյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (23.05.2019թ.- 29.05.2019թ.)

 

    Գ. Գալստյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ս. Աղբալյան        - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                        (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան         - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կարապետյան      - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գալոյան         - «Արմլուր էյէմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Արշակյան        - «Ֆակտոր էյէմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Փ. Ֆահրադյան       - «Իրականում էյէմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ք. Խանումյան       - «ԻԼուր էյէմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.05.2019
N 602-Ա
Որոշում