Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՆՅՈՒ ԻԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 646-Ա

 

i

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՆՅՈՒ ԻԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱճԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով, 1761,408 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող 06-051-0036-0077 կադաստրային ծածկագրով և 0,8822 հեկտար մակերեսով, 846,912 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող 06-051-0036-0086 կադաստրային ծածկագրով հողամասերը (այսուհետ` հողամասեր) ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան` իր ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

4. Առաջարկել Ստեփանավանի համայնքի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, օտարումը և ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները`

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը` շուրջ 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը` քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո` 18 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը` տուժանքի ձևով և որ պայմանագրի պայմանների խախտման համար ընկերությունը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. մայիսի 31

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թ. մայիսի 23-ի

N 646-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Նյու Իդա» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության

կողմից

Հանքային ջրի արդյունահանման և

շշալցման գործարանի

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

Ծրագրի նկարագիր

Իրավական մաս

Ապրանքի թողարկում և սպառում

Ռազմավարություն և իրականացում

SWOT վերլուծություն

Ֆինանսական պլան

Պարտավորություններ և դերաբաշխում

 

Նախաբան

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի նկարագիր|ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի|

|               |ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի հանքային ջրի     |

|               |արդյունահանման և  շշալցման գործարանի կառուցում:      |

|_______________|_____________________________________________________|

|Ոլորտ          |Մշակող արդյունաբերություն                            |

|_______________|_____________________________________________________|

|Բյուջե         |մոտ. 5 մլն ԱՄՆ դոլար                                 |

|_______________|_____________________________________________________|

|Ներդրումների   |Մասնավոր                                             |

|տեսակը         |                                                     |

|_______________|_____________________________________________________|

|Ստեղծվող       |30-ից մոտ. 50                                        |

|աշխատատեղի     |                                                     |

|քանակ          |                                                     |

._____________________________________________________________________.

 

Ծրագրի նկարագիր

 

Սույն ծրագրի շրջանակներում «Նյու Իդա» ՍՊ ընկերությունը (այսուհետ` ընկերություն) նախատեսում է կազմակերպել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/87 և 2/87 հորատանցքերի հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործունեություն:

Գործունեության իրականացման` հանքային ջրի շշալցման կազմակերպման նպատակով, ընկերությունը նախատեսում է նշյալ համայնքի տարածքում կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարան, որը թույլ կտա բարձր որակական հատկանիշների պահպանմամբ թողարկել համապատասխան արտադրանք:

Ըստ ծրագրի` գործարանի կառուցման համար նախատեսված տարածքը, ընդհանուր առմամբ, կլինի շուրջ 4 հա, որից.

* 1.3 հա` սեփականության իրավունքով արդեն իսկ պատկանում է «Նյու Իդա» ՍՊ ընկերությանը, հողակտորը գնվել է մասնավոր երրորդ կողմից,

* 2.7 հա` հանդիսանում է համայնքային սեփականություն, ինչը ըստ նախնական քննարկումների հնարավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել ընկերության կողմից:

Առաջին փուլի համար ընկերությունը նախատեսում է կառուցել 3000 քմ տարածքով արտադրական և պահեստային տարածքներ, ինչպես նաև օժանդակ կառույցներ: Հետագայում նախատեսվում է կառուցել ևս մի քանի արտադրամաս` արտահանման ծավալի պահանջները բավարարելու համար:

Գործարանի նախագծման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկած են:

Նշյալ հանքային ջրի հանքավայրի հորատանցքերի հանքային ջրի դեբիդը երկուսը միասին կազմում է մոտ 4.9 լ/վ, ինչը լիովին բավարարում է ընկերության կողմից նախատեսվող արտահանման ծավալների համար: Առաջին փուլի համար նախատեսվում է շշալցնել ժամում 12000 շիշ արտադրական հզորությունով, իսկ հետագայում նախատեսվում է ավելացնել ժամում 24000 շիշ արտադրական հզորություն ունեցող սարքավորումներ: Գործարանում նախատեսված արտադրական սարքավորումները լինելու են չինական արտադրությամբ:

Գործարանի կառուցումը և լիարժեք շահագործումը թույլ կտա ապահովել մոտ 30-ից 50 նոր աշխատատեղի ստեղծում, որի հիմնական մասնաբաժինը տեղական բնակչության հաշվին:

 

Իրավական մաս

 

._____________________________________________________________________.

|                            ՆՅՈՒ ԻԴԱ                                 |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպական-իրավական ձև |սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն|

|__________________________|__________________________________________|

|Գրանցման ժամկետ           |08.12.2017                                |

|__________________________|__________________________________________|

|Գրանցման համար            |271.110.996909                            |

|__________________________|__________________________________________|

|ՀՎՀՀ                      |01279354                                  |

|__________________________|__________________________________________|

|Հիմնադիրներ               |Չեն Ժոնգ (քաղաքացիություն` ՉԺՀ)           |

|                          |Լուո Գանգ (քաղաքացիություն` ՉԺՀ)          |

|                          |Շենգ Լի (քաղաքացիություն` ՉԺՀ)            |

._____________________________________________________________________.

 

Ապրանքի թողարկում և սպառում

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տարեկան կտրվածքով թողարկել շուրջ 30 000 000 լիտր հանքային ջուր:

Ջուրը շշալցված կլինի ըստ հետևյալ տեսակի տարայի և ծավալի.

* ապակի` 0.33 լ. և 0.75 լ.

Ծրագրի շրջանակներում կառուցվող գործարանի թողարկած արտադրանքն ամբողջությամբ ենթակա է արտահանման դեպի ՉԺՀ և այլ երկրներ, որտեղ ընկերության հիմնադիրներն արդեն իսկ ունեն նախնական պայմանավորվածություններ` դրա ամբողջական սպառման վերաբերյալ: Հարկ է նշել, որ ընկերության հիմնադիրները ՉԺՀ-ում ունեն իրենց խոշոր ընկերությունները` ալկոհոլի արտադրության, վաճառքի, հասարակական ջերմամատակարարման և այլ ոլորտներում:

Ընկերության հիմնադիրների կողմից արդեն իսկ իրականացվել է շուկայի վերլուծություն, ինչպես նաև մշակվել է իրացման արդյունավետ գործողությունների ծրագիր և մարքեթինգային քաղաքականություն:

Վերոնշյալից ելնելով, ընկերության կողմից թողարկված արտադրանքը չի հանդիսանա Հայաստանում գործող և ՀՀ տարածքում սպառում իրականացնող նմանատիպ կազմակերպությունների մրցակից:

Միաժամանակ, հայկական հանքային ջուրը չինական շուկայում կարող է բարձր մրցակցային դիրքեր ապահովել իր որակական հատկանիշների շնորհիվ:

Նախնական աշխատանքային փուլում արդեն իսկ մշակվել է շշի դիզայնը և ներկայանալի անվանումը, որի նպատակն է սպառողին անմիջապես ներկայացնել հայկական հանքային ջրի որակական հատկությունները:

 

Ռազմավարություն և իրականացում

 

Ինչպես յուրաքանչյուր տեսակի գործարար նախաձեռնության իրագործման համար, այնպես էլ սույն ծրագրով աշխատանքների իրականացումը ունի իր միջոցառումների ժամանակացույցը:

Նշված միջոցառումների ծրագրով սահմանվում են իրականացվող աշխատանքների փուլերը և նախնական ժամկետները, մասնավորապես.

 

.___________________________________________________________.

|Միջոցառում                 |Ժամկետ                         |

|___________________________|_______________________________|

|տարածքի ձեռքբերում         |2019 թվական III-րդ եռամսյակ    |

|___________________________|_______________________________|

|ՀՀ օրենսդրությամբ սահմանված|2019 թվական II-III-րդ եռամսյակ |

|թույլտվությունների ստացում |                               |

|___________________________|_______________________________|

|շինարարական նախապատրաստական|2019 թվական III-րդ եռամսյակ    |

|աշխատանքներ                |                               |

|___________________________|_______________________________|

|Շինարարություն             |2019 թվական III-րդ եռամսյակ    |

|___________________________|_______________________________|

|սարքավորումների ներմուծում,|2019 թվական IV-րդ եռամսյակ     |

|տեղադրում և  կարգավորում   |                               |

|___________________________|_______________________________|

|տարածքի բարեկարգում        |2019 թվական IV-րդ եռամսյակ     |

|___________________________|_______________________________|

|արտադրության մեկնարկ       |2020 թվական I-ին եռամսյակ      |

.___________________________________________________________.

 

Նշված աշխատանքներից բացի, ընկերության կողմից տարբեր փուլերին զուգահեռ կիրականացվեն նաև աշխատակիցների հավաքագրման և վերապատրաստման ուսումնական ծրագրեր:

Գործարանի շահագործումից ի վեր ընկերության հիմնադիրները իրենց պատրաստակամությունն են հայտնել մշտապես մասնակցել համայնքի սոցիալական և բարեգործական ծրագրերին: Աջակցել տեղի բնակչությանը իրականացնել հասարակական, կրթական, մշակութային ծրագրեր ի նպաստ համայնքին:

 

SWOT վերլուծություն

 

._____________________________________________________________________.

|Ուժեղ կողմեր                          |Թույլ կողմեր                  |

|______________________________________|______________________________|

|* որակյալ ջրի առկայություն,           |* ծրագրի իրագործման համար     |

|* ֆինանսական ռեսուրսների առկայություն,|նախատեսված տարածքում          |

|* իրացման շուկայի` նախնական           |ենթակառուցվածքային բացեր,     |

|պայմանավորվածությունների առկայություն,|մասնավորապես, ճանապարհ և      |

|* տեղական ինքնակառավարման մարմինների  |գազամատակարարում:             |

|և  համայնքի աջակցություն,             |                              |

|* ՀՀ կառավարության քաղաքականության հետ|                              |

|համապատասխանելիություն` նոր           |                              |

|աշխատատեղերի ստեղծման և  արտահանման   |                              |

|ծավալների ընդլայնման տեսանկյունից     |                              |

|______________________________________|______________________________|

|Հնարավորություններ                    |Ռիսկեր                        |

|______________________________________|______________________________|

|* ՉԺՀ շուկայում հայկական արտադրանքի   |* գործարանի համար նախատեսված  |

|ներկայացվածության ապահովում, որպես    |տարածքի ձեռքբերման            |

|բարձրորակ ապրանք,                     |խոչընդոտներ, ջրի              |

|* ընկերության կողմից համայնքի         |արդյունահանման իրավունքի      |

|սոցիալական ծրագրերում մասնակցություն, |ձեռքբերման խոչընդոտներ, նոր   |

|* համայնքի հարկային եկամուտների       |հորատանցք հորատելուց հետո ջրի |

|ավելացում,                            |բացակայություն կամ ջրի որակի  |

|* տարածաշրջանի սոցիալ-տնտեսական       |կորուստ, քանի որ հորերը       |

|իրավիճակի բարելավում                  |գտնվում են անսարք վիճակում,   |

|                                      |* արտարժույթի կտրուկ          |

|                                      |  տատանումներ,                |

|                                      |* հարկային և  մաքսային        |

|                                      |քաղաքականության կտրուկ        |

|                                      |փոփոխություններ               |

._____________________________________________________________________.

 

Ֆինանսական պլան

 

._______________________________________________________________.

|Ծախսային ուղղություն                             |Գումար,      |

|                                                 |ՀՀ դրամ      |

|_________________________________________________|_____________|

|Ջրահավաք հորատանցքի նախապատրաստական և  սպասարկման|   54,500,000|

|աշխատանքներ                                      |             |

|_________________________________________________|_____________|

|Վարչա-արտադրական համալիրի կառուցում              |1,300,000,000|

|_________________________________________________|_____________|

|Սարքավորումների ձեռքբերում և  տեղադրում          |  800,000,000|

|_________________________________________________|_____________|

|Տարածքի բարեկարգում                              |   16,000,000|

|_________________________________________________|_____________|

|Պետական տուրքեր և  վճարներ                       |    5,500,000|

|_________________________________________________|_____________|

|Այլ ընթացիկ ծախսեր                               |  224,000,000|

|_________________________________________________|_____________|

|Ընդամենը                                         |2,400,000,000|

._______________________________________________________________.

 

Պարտավորություններ և դերաբաշխում

 

.____________________________________________________.

|        ԿՈՂՄ        |           ԳՈՐԾԱՌՈՒՅԹ          |

|____________________|_______________________________|

|«Նյու Իդա» ՍՊԸ      |Ներդրումային ծրագրի իրականացնող|

|____________________|_______________________________|

|ՀՀ Լոռու մարզպետարան|ՀՀ օրենսդրությամբ վերապահված   |

|                    |իրավասության սահմաններում      |

|                    |աջակցություն                   |

.____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թ. մայիսի 23-ի

N 646-Ա որոշման

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ

06-051-0036-0077 ԾԱԾԿԱԳՐԻ 1.83հա և 06-051-0036-0086 ԾԱԾԿԱԳՐԻ

0.88հա ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՍԽԵՄԱ

 

_______________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

._____________________________________________________________________.

|.________.                                                           |

||Զինանշան| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                                 |

||        | ՎԿԱՅԱԿԱՆ                                                  |

||        |                                                           |

|.________. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ                       |

|           ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ                                          |

|                                                                     |

|Սույն վկայականով հաստատվում է «21» Դեկտեմբերի 2018 թվականին գույքի   |

|նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված  |

|անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ           |

|տվյալներով.                                                          |

|                                                                     |

|1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ(ՆԵՐ)                                  |

|ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ                          |

|2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ                         |

|Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան գյուղ Կաթնաղբյուր 5-րդ փողոց 1 հողամաս |

|3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ                        |

|ՀՀ կառավարության որոշում թիվ 1099-Ն կայացրած 07/07/2005թ-ին          |

|4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ                                              |

|Կադաստրային ծածկագիրը` 06-051-0036-0077                              |

|Մակերեսի չափը (հա)` 1.8348                                           |

|Նպատակային նշանակությունը` բնակավայրերի                              |

|Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` Այլ հողեր                  |

|Գրանցված իրավունքի տեսակը` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ                            |

|                                                                     |

|                                                                     |

|                                                                     |

|   Վկայական N 21122018-06-0036, գաղտնաբառ` BIEE6UGAGIKK       էջ 1   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2019
N 646-Ա
Որոշում