Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 14-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2019 թվականի N 652-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 14-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի հունիսի 3-7-ը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության պատվիրակության (40 մարդ) այցը կազմակերպելու կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

ա. ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը` ըստ արարողակարգի,

բ. ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա. հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով ներկայացուցչական ավտոմեքենաներ, 1 ավտոբուս և 1 միկրոավտոբուս,

բ. ապահովել պատվիրակության անդամների սնունդը, միջոցառման անցկացման համար հատկացնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցված դահլիճ.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

2. Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի անցկացման ծախսերը` 5,169.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. մայիսի 31

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.05.2019
N 652-Ա
Որոշում