Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2019 թվականի N 654-Ա

 

ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանին 2019 թվականի հունիսի 4-ից 8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Համալիր անվտանգություն-2019» անվտանգության ապահովման միջոցների միջազգային 12-րդ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Արկադի Բալյանի և Արտակ Նահապետյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արկադի Բալյանի և Արտակ Նահապետյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 31

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.05.2019
N 654-Ա
Որոշում