Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2019 թվականի N 649-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը` «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված` 14,623 հազ. դրամ արժեքով օգտագործված հագուստը, 316,823 հազ. դրամ արժեքով օգտագործված կենցաղային էլ. տեխնիկան, 1,371,600 հազ. դրամ արժեքով օգտագործված կահույքը, 58,490 հազ. դրամ արժեքով ներքնակները և անկողնային պարագաները, 82,861 հազ. դրամ ընդհանուր արժեքով ձեռքի գործիքները, 7,799 հազ. դրամ ընդհանուր արժեքով հուշանվերային իրերը և 97,484 հազ. դրամ արժեքով խոհանոցային ապակյա իրերը (այսուհետ` գույք), փոխանցել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` գույքն անհատույց փոխանցելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցված գույքը նվիրել Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանին (անձնագիր` AN 0496873, տրված` 03.06.2013 թ.` 001-ի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին գույքի փոխանցումից հետո 5-օրյա ժամկետում Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2019
N 649-Ա
Որոշում