Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 666-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը և 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Միկոյան 18/4 հասցեում գտնվող` 0.4462 հեկտար մակերեսով հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) տրամադրել Երևան քաղաքի Միկոյան 18/2 հասցեի սեփականատեր «Կամ Դևելոփմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` (այսուհետ` ընկերություն) հողամասով անցնելու կամ երթևեկելու համար:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) ընկերությունը պարտավորվում է հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) դիմաց վճարել 100 000 դրամ տարեկան վճար.

2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2019
N 666-Ա
Որոշում