Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2019 թվականի N 690-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի հունիսի 6-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` միջազգային օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Արտակ Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Արև Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սուրեն Պապիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Վահագն Աբգարյանինը, Ժոռա Մելքոնյանինը և Գոռ Թումասյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

(3-րդ կետը փոփ. 17.06.2019 թիվ 770-Ա որոշում)

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի հունիսի 6-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ հունիսի 7-ին` Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 5-ի

N 690-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-7-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարար

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (30.05.2019 թ.-07.06.2019 թ.)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (02.06.2019 թ.-07.06.2019 թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին

                         տեղակալ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի

                         պետի տեղակալ

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Աբգարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (02.06.2019 թ.-07.06.2019 թ.)

 

    Ժ. Մելքոնյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Թումասյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (02.06.2019 թ.-07.06.2019 թ.)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ռ. Վարդերեսյան     - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                         

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Սարգսյան        - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                         

    Ա. Սուքիասյան      - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                         

    Ն. Բադալյան        - «Արմինֆո» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

                         

    Ն. Շողիկյան        - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ):

 

(հավելվածը փոփ. 17.06.2019 թիվ 770-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.06.2019
N 690-Ա
Որոշում