Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2019 թվականի N 708-Ա

 

ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն հավելվածի:

2. Դիտորդների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

20019 թ. հունիսի 6-ի

N 708-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-10-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ

 

    Կարեն Գասպարյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետի տեղակալ

 

Տիգրան Մուղնեցյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության խորհրդական

 

    Սիլվա Մարկոսյան    - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Տիգրան Զաքարյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         կազմակերպությունների վարչության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի կցորդ  

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2019
N 708-Ա
Որոշում