Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2019 թվականի N 711-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 12-14-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Իրինա Ղափլանյանի, Վիգեն Քոչարյանի, Հակոբ Վարդանյանի և Բագրատ Բադալյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Սեդրակ Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի, Վիգեն Քոչարյանի, Հակոբ Վարդանյանի և Բագրատ Բադալյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սեդրակ Բարսեղյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 6-ի

N 711-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-14-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Բ. ԲԱԴԱԼՅԱՆ        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

                         

    Ի. ՂԱՓԼԱՆՅԱՆ       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

                         

    Վ. ՔՈՉԱՐՅԱՆ        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ս. ԲԱՐՍԵՂՅԱՆ       - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի

                         ղեկավար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2019
N 711-Ա
Որոշում