Սեղմել Esc փակելու համար:
«ՇՈՂԱԿՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇՈՂԱԿՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏ ...

 

 

040.0225.050500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2000 թվականի N 225

 

i

«ՇՈՂԱԿՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին`

ա) 3-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ հիմք ընդունելով հետևյալ մասնավորեցման ձևերից մեկը

պետական գույքի մասնավորեցում` մրցութային եղանակով,

պետական գույքի մասնավորեցում` ուղղակի վաճառքի ձևով,

պետական գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևեր.

բ) 10-օրա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների, մրցույթի մասնակիցների` մրցույթին մասնակցելու պայմանների վերաբերյալ առաջարկությունների մասին.

գ) ուղղակի բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ.

դ) հնարավոր ներդրողների հետ քննարկել և համաձայնեցնել կնքվելիք պայմանագրի նախագիծը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ե) «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագիտացված կազմակերպություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական առողջացման միջոցառումների ժամանակացույցը` մասնավորապես, անհուսալի դեբիտորական պարտքերի (արտահաշվեկշռային հաշիվներ) հավաքագրման նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 5-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

մայիսի 5-ի N 225 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության

բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական

աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի

 

    Դ. Վարդանյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

    Ա. Ասլիկյան       - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

    Ա. Շահնազարյան    - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի առաջին

                        տեղակալ

    Կ. Ադոնց          - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                        համակարգող նախարարի տեղակալ

    Գ. Մկրտչյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                        ակնագործության, ոսկերչության և գեղարվեստական  

                        իրերի վարչության պետ

    Վ. Առաքելյան      - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների

                        կազմակերպման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2000
N 225
Որոշում