Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 665-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 30-ի

N 665-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի   |       Անվանումը           |Չափի|  Քանակը |  Արժեքը   |

|ը/կ|ծածկագիրը |                           |միա-|         |  (դրամ)   |

|   |          |                           |վորը|         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

| 1 |     2    |             3             | 4  |    5    |     6     |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|1. |3917330009|Պլ խողովակ (գոֆրե)`        |կգ  |    12920|  946332000|

|   |          |կցամասերով, լվացարանների   |    |         |           |

|   |          |համար                      |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|2. |7324100009|Ներառյալ իր դետալները`     |կգ  |    64580|  762420000|

|   |          |լվացարաններ` չժանգոտվող    |    |         |           |

|   |          |պողպատից                   |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|3. |7324900009|Ներառյալ իր դետալները`     |կգ  |    30000|  990564000|

|   |          |միզարան (պիսուար)`         |    |         |           |

|   |          |չժանգոտվող պողպատից        |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|4. |7324900009|Կիսաֆաբրիկատներ` չժանգոտվող|կգ  |   258000| 2863440000|

|   |          |պողպատից` նախատեսված       |    |         |           |

|   |          |սանհանգույցի պարագաների    |    |         |           |

|   |          |համար (նստակոնք, միզաման,  |    |         |           |

|   |          |լվացարան)                  |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|5. |7324900009|Ներառյալ իր դետալները`     |կգ  |   103000|  818874000|

|   |          |նստակոնք` չժանգոտվող       |    |         |           |

|   |          |պողպատից` ջրամանով         |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|6. |7324900009|Ներառյալ իր դետալները`     |կգ  |   352000|   15259200|

|   |          |լոգախցիկի տակդիրներ`       |    |         |           |

|   |          |չժանգոտվող պողպատից        |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|7. |7304499309|Կիսաֆաբրիկատ խողովակներ`   |կգ  |  3875000| 4334042158|

|   |          |չժանգոտվող պողպատից, մինչև |    |         |           |

|   |          |168.3 մմ տրամագծով         |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|8. |7307998009|Կցամաս անցումային դետալներ`|կգ  |   130000|  148060800|

|   |          |չժանգոտվող պողպատից        |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|9. |7219331009|Կոռոզիակայուն պողպատից հարթ|կգ  |   392000| 3369780000|

|   |          |գլանվածք` 600 մմ կամ ավելի |    |         |           |

|   |          |լայնությամբ, առանց հետագա  |    |         |           |

|   |          |մշակման, սառը գլոցումից    |    |         |           |

|   |          |բացի (շրջասեղմում` սառը    |    |         |           |

|   |          |վիճակում), 3 մմ կամ ավելի, |    |         |           |

|   |          |բայց 4,75 մմ-ից պակաս      |    |         |           |

|   |          |հաստությամբ, 2,5%          |    |         |           |

|   |          |զանգվածային բաժին կամ ավելի|    |         |           |

|   |          |նիկել պարունակող, այլ      |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|10.|6804      |Ջրաղացաքարեր, սրաքարեր,    |կգ  |     2183|  121250000|

|   |          |հղկելու շրջաններ և         |    |         |           |

|   |          |նույնանման արտադրատեսակներ`|    |         |           |

|   |          |առանց հենարանային          |    |         |           |

|   |          |կառուցվածքների` նախատեսված |    |         |           |

|   |          |հղկելու, սրելու, ողորկելու,|    |         |           |

|   |          |հարմարեցնելու կամ կտրելու  |    |         |           |

|   |          |համար, քարեր` ձեռքով սրելու|    |         |           |

|   |          |կամ ողորկելու համար և      |    |         |           |

|   |          |դրանց մասերը` բնական քարից |    |         |           |

|___|__________|___________________________|____|_________|___________|

|11.|6805      |Բնական կամ արհեստական      |կգ  |     2183|  121250000|

|   |          |հղկափոշի կամ հատիկ`        |    |         |           |

|   |          |գործվածքի, թղթի, ստվարաթղթի|    |         |           |

|   |          |կամ այլ հիմքով, չմշակած,   |    |         |           |

|   |          |միայն թղթի կամ ստվարաթղթի  |    |         |           |

|   |          |հիմքով                     |    |         |           |

|   |_____________________________________________________|___________|

|   |Ընդամենը                                             |14491272158|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 11.07.2019 թիվ 886-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2019
N 665-Ա
Որոշում