Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2019 թվականի N 700-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 13-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան 6 հասցեում գտնվող շենք-շինություններից` 16635139 դրամ կադաստրային արժեքով, 988 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, հասարակական կառուցապատման հողամասերից` 424315 դրամ կադաստրային արժեքով, 0,22644 հեկտար մակերեսով սպասարկման հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Ավանգարդի 2, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի N 03Ա071216 վկայական):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման արդյունքում ստացված տվյալները`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 29-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 67/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման ու համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ու պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Սույն որոշման հիման վրա կնքված համաձայնագրում և պայմանագրում նախատեսել, որ «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան 6 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած 0.11119 հեկտար մակերեսով հողամասը «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ օգտագործման հողատարածք է:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2019
N 700-Ա
Որոշում