Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2019 թվականի N 668-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 1-ի

N 668-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ` գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի (այսուհետ` հանձնակատար) ընթացիկ գործունեության իրականացումը:

2. Հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

3. Գրասենյակի անվանումն է`

1) հայերեն` «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ».

2) ռուսերեն` «Օֆֆիս Վերխօվնօ-Ուպօլնօմօչեննօգօ պօ դելամ դիասպօրի ապպարատա Պրեմյեր-Մինիստրա Րեսպուբլիկի Արմենիա».

3) անգլերեն`» Office of the High Commissioner for Diaspora affairs of the Prime Minister's Office of the Republic of Armenia».

4) ֆրանսերեն` «Le Bureau du Haut Commissaire pour les affaires de la Diaspora du personel du Premier Ministre de la Republique d'Armenie»:

4. Գրասենյակը ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

5. Գրասենյակը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

6. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:

7. Գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարից, գրասենյակի ղեկավարի տեղակալներից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում):

8. Գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Գրասենյակի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

 

II. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Գրասենյակի նպատակներն են`

i

1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.

3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված` հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը:

(10-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

 

III. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Գրասենյակի խնդիրներն են`

i

1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը և գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական, մասնագիտական հմտությունների և փորձի գնահատման ու դասակարգման նպատակով քարտեզագրումը, ինչպես նաև սփյուռքի կառույցների հետ համահայկական օրակարգի ձևավորումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության, այդ թվում` հայրենադարձության ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաև առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.

3) հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը.

4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը և զարգացումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու զարգացումը:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

(11-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

 

IV. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

12. Գրասենյակն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություններ, իսկ առանձին բնագավառներում` Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին.

2) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններին առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը և ռազմավարական նախաձեռնությունները.

3) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին տարբեր ոլորտներում համահայկական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ.

4) Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար վերլուծում և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին`

ա. հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացման վերաբերյալ,

բ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման և համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացման ուղղությամբ.

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

5) հետազոտում, բացահայտում և վերլուծում է Հայաստան-սփյուռք գործակցության իրավիճակն ու միտումները, զարգացման հիմնական ոլորտներն ու ուղղությունները.

6) սփյուռքի համայնքների կարիքներից ելնելով` համակարգում է երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ ու թիրախավորված ծրագրեր` դրանք դիտարկելով իրատեսականության և փոխշահավետության տեսանկյունից.

7) սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման նպատակով` ըստ տարածաշրջանների չափագրում և քարտեզագրում է սփյուռքի ներուժը բոլոր ոլորտներում, ինչպես նաև աջակցում է սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.

8) համահայկական ցանցի ստեղծման և սփյուռքի հայ համայնքների փոխգործակցությունն ապահովելու նպատակով գնահատում և համախմբում է սփյուռքի ներուժի կարողությունները.

9) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող` Հայաստանի հանրային կյանքի կազմակերպման գործում սփյուռքի մասնակցության ապահովմանն ուղղված պետական և այլ ծրագրերի մշտադիտարկում:

(12-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

 

V. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Գրասենյակի աշխատանքները համակարգում և վերահսկում է հանձնակատարը:

14. Գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Գրասենյակի ղեկավարն անմիջական հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

17. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի` իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

18. Գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր.

4) հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետին և հանձնակատարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի և հանձնակատարի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ:

19. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ: Գրասենյակի ղեկավարն իր տեղակալների անմիջական ղեկավարն է: Գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջական հաշվետու են գրասենյակի ղեկավարին:

20. Գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

21. Գրասենյակի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառում և կատարում է գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) գրասենյակի նպատակներին և խնդիրներին համապատասխան գրասենյակի` իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) պարբերաբար գրասենյակի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում դրանց լուծման ուղղությամբ.

4) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում առանձին հարցերի քննարկմանը.

5) գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

VI. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

i

23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչությունը.

2) ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչությունը.

3) օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչությունը:

(23-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ որոշում)

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2019
N 668-Լ
Որոշում