ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2019 թվականի N 717-Ա
ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանին 2019 թվականի հունիսի 10-14-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին և Լայպցիգ)` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ քննարկումներին և հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտակ Ասատրյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին և Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Ասատրյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հունիսի 6
Երևան