ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2019 թվականի N 719-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի հունիսի 10-11-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` «Իզի Ջեթ» ավիաընկերության կոմերցիոն ղեկավարության հետ աշխատանքային քննարկումներին, 2019 թվականի հունիսի 11-13-ը` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության (Եվրակոնտրոլ) ժամանակավոր խորհրդի 51-րդ ու մշտական հանձնաժողովի հերթական նիստերին և 2019 թվականի հունիսի 14-15-ը` Ռումինիա (Բուխարեստ)` «Ուիզզ Էյր» ավիաընկերության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն), Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Ռումինիա (Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող` 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Բելգիայի Թագավորություն և Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հունիսի 7
Երևան