Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2019 թվականի N 150-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնների 1.1 կետում բաժանորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բաժանորդ` բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որը բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.».

2) Կանոնների`

i

ա. 5.5.2 կետի 1-ին նախադասությունում «պլանային ընդհատումների» բառերից հետո լրացնել «հասցեի (վայրի)» բառերը.

բ. 5.5.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետով չի սահմանափակվում մատակարարի իրավունքը` պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին բաժանորդին լրացուցիչ իրազեկելու ծանուցման այլ եղանակով:».

3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.2.1 կետով.

i

«5.5.2.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».

i

4) Կանոնների 6.2 կետի 1-ին, 3-րդ և 8.2 կետի 1-ին նախադասություններում «վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային» բառերը փոխարինել «վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու» բառերով.

i

5) Կանոնների 7.4 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ նախադասությամբ.

«Սույն կետով չի սահմանափակվում մատակարարի իրավունքը` պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին բաժանորդին լրացուցիչ իրազեկելու ծանուցման այլ եղանակով:».

6) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4.1 կետով.

i

«7.4.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».

7) Կանոնների 10.3 կետի`

i

ա. 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) բնակչության և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում` անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման և գազասպառման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենը.».

8) Կանոնների 11.4 կետից հանել վերջին նախադասությունը.

i

9) Կանոնների 11.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե սույն կետում նշված բանաձևով հաշվարկված ՆՏi-ի մեծությունը փոքր է 5-ից, ապա այն ընդունվում է հավասար 5-ի:».

10) Կանոնների 12.2 կետից հանել «աշխատանքային» և «և V» բառերը.

i

11) Կանոնների` 12.2.1.1 կետում «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «2000» թիվը` «2500» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
24.05.2019
N 150-Ն
Որոշում