Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

010.0109.230307

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին

 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516-Ն) 4-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասից հանել «հնարավոր» բառը.

բ) 2-րդ մասը «կատարվել» բառից հետո լրացնել «կամ կատարվել են» բառերով.

գ) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասից հանել «, ինչպես նաև ցուցում պարունակի հիմնադրամի գործունեության բնույթի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ» բառերը.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մաս`

«3.1. Հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

գ) 5-րդ մասի «ներառվում է» բառերը փոխարինել «կարող է ներառվել» բառերով.

դ) 6-րդ մասի «այն դեպքերի, եթե հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասից հանել «(մարմիններից մեկի)» բառերը.

բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

i

ա) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

բ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:».

գ) 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի «հիմնադիր ժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից» բառերով.

բ) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

գ) 4-րդ մասի «համայնքի ավագանու որոշմամբ» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի որոշմամբ` համայնքի ավագանու հաստատմամբ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 12-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի «հիմնադրամում» բառը փոխարինել «հիմնադրամի հիմնադրմանը» բառերով.

բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

գ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 13. ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն`

1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.

2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ):

Որոշումը պետք բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:

2. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:

3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:

4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածում`

i

ա) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) հիմնադրամի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե մերժումը 3 ամսվա ընթացքում չի վիճարկվել դատական կարգով, իսկ վիճարկելու դեպքում` դիմումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած վճռով:»:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի 4-րդ կետը «կարող է» բառերից հետո լրացնել «անձամբ» բառով.

բ) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին`

- ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

- համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը,

- պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.».

գ) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը,» բառերը.

դ) 2-րդ մասի 7-րդ կետից հանել «հնարավոր» բառը.

ե) 2-րդ մասի 8-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով» բառերով.

զ) 2-րդ մասի 9-րդ կետում «քանակական կազմն ու» բառերը փոխարինել «հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների» բառերով.

է) 2-րդ մասի 10-րդ կետից հանել «և այդ դեպքում գույքի օգտագործման» բառերը.

ը) 2-րդ մասի 11-րդ կետից հանել «սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև» բառերը.

թ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:».

ժ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված` հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից».

բ) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը».

գ) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 17-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «սույն» բառը.

բ) 3-րդ մասից հանել «, ինչպես նաև գրանցումից խուսափելը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:»:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 20-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասը «իրավասու» բառից առաջ լրացնել «օրենքով լիազորված» բառերով, իսկ «Իրավասու» բառից առաջ` «Օրենքով լիազորված» բառերով.

բ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 21-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի 2-րդ կետը «կառավարիչը» բառից հետո լրացնել «(տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը)» բառերով.

բ) 2-րդ մասից հանել «, որոնց լիազորությունները պետք է սահմանվեն կանոնադրությամբ» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 22-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:».

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:».

գ) 5-րդ մասի «Հիմնադրամի» բառը փոխարինել «Եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հիմնադրամի» բառերով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս`

«8. Եթե հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամը կամ նախագահը (համանախագահները) նշանակվում են ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:»:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով`

 

i

«ՀՈԴՎԱԾ 22.1. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:»:

 

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 23-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:».

բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.

7) նրա մահվան դեպքում.

8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:».

գ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:».

դ) 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

ե) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է`

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան` հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 24-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասից հանել «, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ» բառերը.

բ) 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:».

գ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

Եթե կանոնադրությամբ նախատեսված է նման հնարավորություն, ապա հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 25-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով`

«1.1) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.».

բ) 1-ին մասի 4-րդ կետը «ընդունումը» բառից հետո լրացնել «, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն» բառերով.

գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ և 4.2-րդ կետերով`

«4.1) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

4.2) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.».

դ) 1-ին մասի 5-րդ կետից հանել «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և» բառերը.

ե) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.».

զ) 1-ին մասի 9-րդ կետը «կանոնադրությունների» բառից հետո լրացնել «հաստատման» բառով.

է) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ և 13.2-րդ կետերով`

«13.1) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

13.2) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.»:

 

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 26-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասի 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար» բառերով.

բ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:».

գ) 4-րդ մասը «կիրառմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարցման կարգով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 27-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասից հանել «, բացառությամբ սույն օրենքով և կանոնադրությամբ` հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի» բառերը.

բ) 3-րդ մասի 9-րդ կետում «աշխատակիցներին» բառը փոխարինել «աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 28-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:».

բ) 2-րդ մասի 2-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով.

գ) 2-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով, իսկ «քանակը» բառից հետո` «, անունները` նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասեր`

«3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ: Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում հիմնադրամի վերակազմակերպումը կարող է կատարվել նաև հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:»:

 

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 30-րդ հոդվածում`

i

ա) 2-րդ մասից հանել «ընդունվի միաձուլվող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է» բառերը.

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները սույն օրենքով սահմանված կարգով` միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաև միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) և փոխանցման ակտերը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ընդունվի միացող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 32-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի «համապատասխանաբար նրանց հոգաբարձուների խորհրդի կողմից» բառերը փոխարինել «վերակազմակերպման մասին որոշմամբ» բառերով.

բ) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը կամ միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշման կայացման ժամկետը.».

գ) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:

 

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 35-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:».

բ) 8-րդ մասի «դատարանը» բառը փոխարինել «հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը» բառերով.

գ) 9-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար,» բառերով.

դ) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:».

ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մաս`

«15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի առաջին, ութերորդ և տասներկուերորդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:»:

 

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 37-րդ հոդվածում`

i

ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 38-րդ հոդվածում երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը և մամուլի միջոցի օրինակը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում` առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:»:

 

ՀՈԴՎԱԾ 35. Օրենքի 39-րդ հոդվածում`

i

ա) «ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ» բառերով.

բ) 1-ին կետի «վարչակառավարչական» բառը փոխարինել «կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված» բառերով, իսկ «գույքի օգտագործման մասին» բառերը` «հիմնադրի» բառով.

գ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 36. Օրենքի 40-րդ հոդվածում`

i

ա) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Այդ հիմնադրամների վրա չի տարածվում սույն օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված սահմանափակումը:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս`

«5. Սույն հոդվածի չորրորդ մասի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առևտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվան մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով:»:

 

23 մարտի 2007 թվականի

ՀՕ-109-Ն

 

 

pin
ՀՀ 26.02.2007
N ՀՕ-109-Ն օրենք