(ուժը կորցնելու է 01.01.17 թվականից` 11.07.16 թիվ 08-Ն որոշում)
i
603.0024.240614
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 06 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314248
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2014 թվականի թիվ 24-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի մայիսի 19-ի
թիվ 24-Ն որոշման
ՁԵՎ
65-ավիա(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ. _________
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է_____________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը _______________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը ______________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |
| |
|___________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Ցուցանիշի |
| |համարը |միավորը |մեծությունը|
|______________________________________|_______|__________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|______________________________________|_______|__________|___________|
|ՈՒղևորների փոխադրումներից ստացված |110 |հազար դրամ| |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի)` բոլոր տեսակի | | | |
|հաղորդակցություններով /111 և 112 | | | |
|տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|այդ թվում` |111 | _ «_ | |
|միջազգային հաղորդակցությամբ | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների Համագործակցության|111.1 | _ «_ | |
|երկրներ | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |112 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված |120 | _ «_ | |
|ծախսեր | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից|130 | _ «_ | |
|ստացված հասույթը (առանց ավելացված | | | |
|արժեքի հարկի)` բոլոր տեսակի | | | |
|հաղորդակցություններով /131 և 132 | | | |
|տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|այդ թվում` | | | |
|միջազգային հաղորդակցությամբ |131 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների Համագործակցության|131.1 | _ «_ | |
|երկրներ | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |132 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|130 տողից - ուղեբեռի և բեռի /առանց |133 | _ «_ | |
|փոստի/ փոխադրումներից ստացված հասույթը| | | |
|(առանց ավելացված արժեքի հարկի) | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների |140 | _ «_ | |
|հետ կապված ծախսերը | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի|150 | _ «_ | |
|գործունեությունից ստացված հասույթը | | | |
|(առանց ավելացված արժեքի հարկի)- | | | |
|ընդամենը | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|Փոխադրվել են ուղևորներ` բոլոր տեսակի |160 | հազար | |
|հաղորդակցություններով /161 և 162 | | մարդ | |
|տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|այդ թվում` | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|միջազգային հաղորդակցությամբ |161 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների Համագործակցության|161.1 | _ «_ | |
|երկրներ | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |162 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ` |170 | հազար | |
|բոլոր տեսակի հաղորդակցություններով | | տոննա | |
|/171 և 172 տողերի գումարը/-ընդամենը | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|այդ թվում` | | | |
|միջազգային հաղորդակցությամբ |171 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|որից` | | | |
|Անկախ Պետությունների Համագործակցության|171.1 | _ «_ | |
|երկրներ | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |172 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի |180 | հազար | |
|ծախսը | | տոննա | |
|______________________________________|_______|__________|___________|
|որից` միջազգային երթուղիներում |180.1 | _ «_ | |
|______________________________________|_______|__________|___________|
|ՈՒղևորատարողունակությունների |190 | տոկոս | |
|օգտագործման գործակիցը | | | |
|______________________________________|_______|__________|___________|
|Առևտրային բեռնվածքի օգտագործման |200 | _ «_ | |
|գործակիցը | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___» _______20__թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2014 թվականի մայիսի 19-ի
թիվ 24-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ՁԵՎ 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:
6. ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
7. ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 130) հավասար է միջազգային (տող 131), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 131.1) և ներհանրապետական (տող 132) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
8. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները:
9. Փոխադրվել են ուղևորներ (160) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:
10. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (180) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 180.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:
11. ՈՒղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 190) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
12. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և տնտեսական բեռնաշրջանառության հարաբերակցությամբ: