«Գրանցված է»
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից
12 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016083
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2016 թվականի թիվ 7-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև
հաշվի առնելով սպառողների կողմից քաղվածքներից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրները, որոնք պայմանավորված են քաղվածքներում մասնագիտական բարդ տերմինների կիրառմամբ, քաղվածքների միատեսակ ձևանմուշների բացակայությամբ, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու դժվարությամբ, և
նպատակ ունենալով սահմանել քաղվածքների մատչելի և միանման ձևանմուշներ, որոնք կարտացոլեն հաճախորդի կողմից կատարված բոլոր գործարքները և հնարավորություն կտան սպառողներին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) և Որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Որոշման վերնագրում և Կանոնակարգի վերնագրում «ԲԱՆԿԻ և ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ և ՍՊԱՌՈՂԻ» բառերը փոխարինել «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով,
i
2) Որոշման 1-ին կետում «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի» բառերը փոխարինել «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների» բառերով,
3) Կանոնակարգում «Ընկերություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ֆինանսական կազմակերպություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ սույն կանոնակարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետի,
4) Կանոնակարգում «Հաճախորդ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպառող» բառով` համապատասխան հոլովաձևերով,
5) Կանոնակարգի 2-րդ կետի «ներառում են սույն կանոնակարգով սահմանված պահանջները:» բառերը փոխարինել «ներառում են սույն կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը ապահովող դրույթներ և գործընթացներ:» բառերով,
6) Կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում «գրավատուն» բառից հետո լրացնել «և (կամ) վերջիններիս գործունեության վայր:» բառերը,
7) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել նոր` 1.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1) «Գործունեության վայր»` վայր, որտեղ ֆինանսական կազմակերպության կողմից կամ նրա լիազորությամբ երրորդ անձի միջոցով սպառողի հետ կնքվում է «Կրեդիտավորման» պայմանագիր և (կամ) մատուցվում է Կրեդիտի կամ Բանկային ավանդի հետ կապված որևէ ծառայություն:»,
8) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի ««Հաճախորդ»` ավանդատու կամ սպառող:» բառերը փոխարինել »»Սպառող»` ֆիզիկական անձ, որը պատրաստվում է օգտվել կամ օգտվում է ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող ծառայություններից:» բառերով,
9) Կանոնակարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
10) Կանոնակարգի 3-րդ գլխի վերնագրից հանել «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ» բառերը,
11) Կանոնակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «հաճախորդն ու ընկերությունը այլ լեզվով հաղորդակցվելու համաձայնության չեն գալիս,» բառերը փոխարինել «ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել,» բառերով,
12) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել նոր` 8-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«8) Ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի սպառողին վերաբերող տեղեկատվությունը կամ վերջինիս տրամադրվող փաստաթղթերը հասանելի չլինեն այլ` երրորդ անձանց:
Օրինակ`
Բանավոր հաղորդակցումն իրականացվի այնպիսի վայրում կամ եղանակով, որ կողմնակի անձանց լսելի չլինի հաղորդակցման ընթացքում բացահայտվող տեղեկատվությունը (օրինակ` մատուցվող ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, սպառողի վերաբերյալ անձնական տեղեկատվությունը` բնակության/աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն, աշխատավարձի չափ և այլն):
Կրեդիտին կամ բանկային ավանդին վճարային քարտ կցված լինելու դեպքում ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի սպառողին վճարային քարտը և վերջինիս վերաբերող գաղտնի տեղեկատվությունը (օրինակ` ծածկագիր) տրամադրվի փակ ծրարներով:»,
13) Կանոնակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի «գրավոր տրամադրում է հաճախորդին ընկերության» բառերը փոխարինել «սպառողի գրավոր կամ բանավոր պահանջով գրավոր տրամադրում է ֆինանսական կազմակերպության» բառերով,
14) Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բանավոր պարզաբանում է սպառողին հետաքրքրող ծառայության.
ա. բնույթը,
բ. էական պայմանները` տոկոսադրույքները, ժամկետները, ծառայության տրամադրման հետ կապված այլ ծախսերի, պարտադիր այլ վճարների առաջացման դեպքերը և ծավալները, կիրառվող պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերը,
գ. Հիմնական ռիսկերը, օրինակ` այն ռիսկերը, որոնք առաջանում են սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ժամանակ, արտարժութային տատանման ժամանակ, պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքները և այլն,»,
15) Կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
16) Կանոնակարգի 5-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) բանավոր տեղեկացնում է սպառողին պարտադիր տրամադրվող տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իր իրավունքի մասին, ինչպես նաև այն մասին, որ սպառողն իրավունք ունի ընտրել նշված տեղեկատվության ստացման այլ եղանակ (օրինակ` էլեկտրոնային հաղորդագրություն, հեռախոս, ֆաքս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում` առձեռն և այլն),»,
17) Կանոնակարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) բանավոր բացատրում է սպառողի` պայմանագրի կնքումից հետո առաջացող պահանջները (դիմում, բողոք, խնդրանք) ֆինանսական կազմակերպությանը ներկայացնելու կարգը, ինչպես նաև ընկերության կողմից պահանջների քննման գործընթացը, ժամկետը, որի ընթացքում կուսումնասիրվի պահանջը,»,
18) Կանոնակարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) բանավոր տեղեկացնում է պայմանագրի կնքումից հետո սպառողին ներկայացվող` սույն կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկատվության (այսուհետ` պարտադիր ներկայացման տեղեկատվություն), քաղվածքների, այլ տեղեկությունների, դրանց ներկայացման ձևի, հաճախականության և ժամկետների, ինչպես նաև ներկայացման կարգի մասին:»,
19) Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
20) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Եթե ֆինանսական կազմակերպությունը հրաժարվում է ծառայություն մատուցել ծառայությունից օգտվելու գրավոր դիմում (հայտ, պահանջ) ներկայացրած սպառողին, ապա այդ մասին ֆինանսական կազմակերպությունը, որոշումը կայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) հայտնում է սպառողին` մանրամասն նշելով նաև մերժման պատճառները:»,
21) Կանոնակարգի 9-րդ կետը լրացնել նոր` 9.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«9.1 Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը կրեդիտի տրամադրումը և (կամ) ավանդի ներգրավումը իրականացնում է հեռահար` էլեկտրոնային եղանակով և չի կարող ապահովել մինչև պայմանագրի կնքումը սպառողի հետ բանավոր հաղորդակցումը, ապա ֆինանսական կազմակերպությունը սույն կանոնակարգի 5-9-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը հասանելի է դարձնում սպառողներին հեռահար եղանակներով (օրինակ` ինտերնետային կայքում տեսաձայնագրության կամ այլ միջոցներով):»,
22) Կանոնակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել որոշակի գումարային սահմանափակումներով, ապա նշում է նաև այդ սահմանափակումների վերաբերյալ:»,
23) Կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պայմանագրին կից տրամադրվում է վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 225-Ն որոշմամբ հաստատված «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04-ի Հավելված 1-ի (լրացված ընկերությանը վերաբերող տվյալներով):»,
24) Կանոնակարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետի «գ.» պարբերության «(օր/ամիս/տարեթիվ)» բառերից հետո լրացնել «, վճարման կարգ» բառերը,
25) Կանոնակարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «դ.» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«դ. Եթե կրեդիտի, տոկոսագումարների և միջնորդավճարների մարման նպատակով կրեդիտավորողը կարող է սպառողի հաշիվներից առանց վերջինիս համաձայնության (անակցեպտ) գումար գանձել, ապա հայտարարություն է արվում վերոնշյալի, ինչպես նաև գումարի գանձման կարգի և ժամկետների վերաբերյալ,»,
26) Կանոնակարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետի «մնացորդի վրա)» բառերից հետո լրացնել «և հաշվարկման կարգը (նաև արտոնյալ ժամանակահատվածի առկայության դեպքում)» բառերը,
27) Կանոնակարգի 11-րդ կետի 12-րդ ենթակետի «բ.» պարբերությունը «հարաբերակցությունը» բառից հետո լրացնել «, վերջինիս փոփոխման դեպքերը (օրինակ` գրավի վերագնահատման ժամանակ, մի քանի գրավների առկայության դեպքում` գրավի ազատման ժամանակ) և այդ մասին սպառողին տեղեկացնելու կարգը, ժամկետները:» բառերով,
28) Կանոնակարգի 11-րդ կետի 12-րդ ենթակետը լրացնել նոր` «ե.» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«ե. կրեդիտավորման պայմանագրով գրավը արտադատական կարգով իրացնելու իրավունք նախատեսելու դեպքում նշվում է սպառողի համար հնարավոր ծախսերի վերաբերյալ,»,
29) Կանոնակարգի 11-րդ կետի 13-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը հանել,
30) Կանոնակարգի 11-րդ կետը լրացնել նոր` 20-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«20) եթե պայմանագրում նշվում է, որ պայմանագրի պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել, ապա նշվում են նաև այդ մասին սպառողին տեղեկացման կարգը և ժամկետները:»,
31) Կանոնակարգի 13-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
32) Կանոնակարգի 14-րդ կետում «մեկական օրինակ» բառից հետո լրացնել «և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմանները` համաձայն սույն կանոնակարգի 11-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված պահանջների» բառերը,
33) Կանոնակարգի 15-րդ կետից հետո լրացնել նոր` 15.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«15.1 Այն դեպքում, երբ պայմանագրի գործողության ընթացքում սպառողը, ֆինանսական կազմակերպության աշխատակցի միջամտությամբ կանխիկացնում է կրեդիտը կամ ավանդը և կանխիկացման համար սպառողից գանձվելու է որևէ միջնորդավճար, ապա ֆինանսական կազմակերպության աշխատակիցը բանավոր և (կամ) գրավոր հայտնում է այդ մասին սպառողին և կանխիկացման միջնորդավճարի մեծության հետ համաձայնության գալու դեպքում շարունակում է համապատասխան գործողությունը:»,
34) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է փոստային կապի միջոցով: Կողմերի համաձայնության դեպքում պարտադիր ներկայացման տեղեկատվությունը սպառողին կարող է տրամադրվել գործող էլեկտրոնային փոստով կամ կապի այլ միջոցով (հեռախոս, ֆաքս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում` առձեռն և այլն):»,
35) Կանոնակարգի 16.1-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում տեղի են ունենում սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունները, որոնց արդյունքում փոխվում է Անհատական թերթիկում ներառված տեղեկատվությունը, ապա սպառողի գրավոր կամ բանավոր պահանջով կրեդիտավորողը տրամադրում է նոր Անհատական թերթիկ` սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված կարգով:»,
36) Կանոնակարգի 17-րդ կետի «տրամադրվում է» բառից հետո լրացնել «վերջինիս նախընտրած եղանակով» բառերը,
37) Կանոնակարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի առնվազն մեկ տարի պահպանվեն սպառողին պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման հիմքերը` առաքման անդորրագիր, էլեկտրոնային փոստով ծանուցման հաղորդագրություն, հեռախոսազանգի ձայնագրություն և այլն:»,
38) Կանոնակարգի 20-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «եթե տեղի է ունենում նման ձայնագրում» բառերը,
39) Կանոնակարգի 20-րդ կետից հետո լրացնել նոր` 20.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«20.1 Սպառողի կողմից իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը վարկային բյուրոյին տրամադրելուց առաջ, ֆինանսական կազմակերպության աշխատակիցը, հեռախոսազանգի, sms և (կամ) էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հայտնում է սպառողին այդ մասին:»,
40) Կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Այն դեպքում, երբ կրեդիտի մարման գրաֆիկում տեղի են ունենում փոփոխություններ` կապված սպառողի կողմից կրեդիտի վաղաժամկետ մարման, տոկոսադրույքի փոփոխման և այլ հանգամանքների հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը սպառողի ցանկության դեպքում առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի նախընտրած եղանակով (առձեռն, գործող էլեկտրոնային փոստ, այլ) անվճար տրամադրում է կրեդիտի մարման նոր գրաֆիկը: Փոստային կապի ընտրության դեպքում` կրեդիտի մարման նոր գրաֆիկը տրամադրվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:»,
41) Կանոնակարգի 22-րդ, 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
42) Կանոնակարգը լրացնել նոր` 6.1 և 6.2 գլուխներով` հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 6.1 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԸ
25.1. Ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդներին «Բանկային ավանդների ներգրավման մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքներով սահմանված պարբերականությամբ տրամադրվող քաղվածքները, ըստ ծառայության տեսակի, նվազագույնը պետք է ներառեն Հավելված 5-ով սահմանված տարրերը` համաձայն բնութագրերի:
25.2. Ֆինանսական կազմակերպությունն առաջնորդվում է Հավելված 6-ով ներկայացված ձևանմուշներով` ըստ համապատասխան ծառայության տեսակի: Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը ընտրում է քաղվածքի ներկայացման այլ ձևաչափ, ապա նվազագույնը պետք է ապահովի, որպեսզի ֆինանսական կազմակերպության ձևաչափում ամբողջությամբ և նույնությամբ արտացոլվեն օրինակելի ձևանմուշի տարրերը (համաձայն Հավելված 5)` ըստ Հավելված 6-ով ներկայացված ձևաչափի, հերթականության, բովանդակության, տառատեսակով, տառաչափով և գույներով: Քաղվածքը թղթային տարբերակով կարող է տրամադրվել նաև առանց պահանջվող գույների պահպանման:
25.3. Ֆինանսական կազմակերպությունը սպառողին տրամադրում է միայն այն ծառայության (ծառայությունների) վերաբերյալ քաղվածք(ներ), որից վերջինս օգտվում է: Օրինակ` այն դեպքում, երբ սպառողը ունի միայն բանկային հաշիվ առանց օվերդրաֆտի և/կամ վճարային քարտի, ապա սպառողին տրամադրվում է միայն բանկային հաշվի քաղվածք և հակառակը, այն դեպքում, երբ սպառողը ունի բանկային հաշիվ, որին կից տրամադրվել է նաև վճարային քարտ և օվերդրաֆտ, ապա տրամադրվում է մեկ միասնական քաղվածք` համաձայն Հավելված 6-ով ներկայացված ձևանմուշների:
25.4. Ֆինանսական կազմակերպությունը սպառողին տրամադրում է միայն վերջինիս նախընտրած լեզվով քաղվածք: Այն դեպքում, երբ սպառողը ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից քաղվածքի ստացման այլ լեզու չի ընտրել, ապա սպառողին տրամադրվում է առնվազն հայերեն տարբերակով քաղվածք:
25.5. Այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպությունը ցանկանում է քաղվածքում արտացոլել որևէ լրացուցիչ տեղեկատվություն, գովազդ, նկար կամ այլ պատկեր, ապա այն արտացոլում է քաղվածքի վերջին էջում:
25.6. Էլեկտրոնային եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի`
1) Քաղվածքը ուղեկցող հաղորդագրությունն առնվազն պարունակի սպառողի նախընտրած լեզվով սպառողի անուն-ազգանունը, քաղվածքում ընդգրկված ժամանակահատվածը, այն ծառայության անվանումը, որի համար տրամադրվում է քաղվածքը և հեռախոսահամար, էլեկտրոնային հասցեն, որոնցով սպառողը կարող է սպառիչ տեղեկատվություն ստանալ քաղվածքի հետ կապված հարցերի վերաբերյալ: Հաղորդագրությունում նշվում է նաև այն մասին, որ սպառողը պետք է մանրամասն ուսումնասիրի իր քաղվածքը` ստուգելու դրանում ներկայացվող տեղեկատվության ճշգրտությունը,
2) Քաղվածքի հասանելիությունը խոչընդոտող տեխնիկածրագրային սահմանափակումներ չլինեն (օրինակ` «.zip» ձևաչափով ներկայացված կամ մասնագիտական ծրագրերի կիրառությամբ) և քաղվածքը էլեկտրոնային նամակին կցված լինի սպառողի նախընտրած ձևաչափով: Այն դեպքում, եթե սպառողի նախընտրությունը հնարավոր չի պարզել, ապա էլեկտրոնային նամակին քաղվածքը կցվում է «.xls» («.xlsx») ձևաչափով,
3) Քաղվածքի էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային նամակի անվանումը («առարկա» տողը) պարունակի «statement» կամ «քաղվածք» բառը, հաշվետու ժամանակահատվածը, ծառայության տեսակը, որի համար ուղարկվում է քաղվածքը, արժույթը, վճարային քարտի դեպքում նաև քարտի տեսակը, վերջին 4 թվերը, բազմարժութային քարտի դեպքում արժույթի փոխարեն նշվում է «բազմարժութային» կամ «multicurrency» բառը (Օրինակներ` STATEMENT 01.10.15-30.10.15 CARD VISA 9550 AMD, STATEMENT 01.10.15-30.10.15 AVAND USD, ՔԱՂՎԱԾՔ 01.10.15-30.10.15 ԱՎՏՈՎԱՐԿ AMD, STATEMENT 01.10.15-30.10.15 CARD 9550 MULTICURRENCY),
4) Քաղվածքի ուղարկման և ստացման ապացուցելիությունն առնվազն 1 տարի պատշաճ ձևերով պահպանվեն (օրինակ` Return receipt, send receipt):
25.7. Առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի` սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները:
Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները` ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:
25.8 Փոստային կապի միջոցով քաղվածքի ուղարկման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի առնվազն 1 տարի պահպանվեն ուղարկման անդորրագիրը և (կամ) ստացման մասին հետադարձ ծանուցումը:
25.9 Այն դեպքերում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց կամ մեկ ավանդը ներդրվում է մի քանի անձանց կողմից, ֆինանսական կազմակերպությունը քաղվածքի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողի:
ԳԼՈՒԽ 6.2 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ |
25.10 Սպառողի կողմից պայմանագիրը լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունն անմիջապես պետք է սպառողին տրամադրի դիմումը ստանալու մասին հավաստում այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը: (Օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում` գրավոր թղթային հավաստում, էլեկտրոնային դիմումի դեպքում` էլեկտրոնային հավաստում): Բանավոր դիմում ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը սպառողի ցանկությամբ տրամադրում է գրավոր թղթային կամ էլեկտրոնային հավաստում:
25.11 Սպառողի կողմից բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալը մերժելու դեպքում բանկը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել մերժման պատճառների մասին (օրինակ, հաշվի նկատմամբ առկա արգելանքներ) 25.10 կետով նշված եղանակով:
25.12 Ֆինանսական կազմակերպությունը սպառողի կողմից բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալիս 25.10 կետով նշված եղանակով սպառողին նվազագույնը տեղեկացնում է`
1) առավելագույնը մեկօրյա ժամկետում հաշիվը փակելու և հաճախորդի հաշվին միջոցների առկայության դեպքում այդ միջոցները հաճախորդի` այլ հաշվին փոխանցելու կամ նրա կողմից կանխիկացնելու հնարավորության և դրա իրականացման ժամկետների մասին,
2) բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումը ներկայացնելու և բանկի կողմից ընթացք տալու պահից հաշվի սպասարկումը, այդ թվում` սպասարկման վճարի կամ ապագային միտված որևէ այլ վճարի գանձումը դադարելու մասին:
25.13 Ֆինանսական կազմակերպությունը 25.10 կետով նշված եղանակով սպառողին տեղեկացնում է նաև, որ հաշվի փակումը չի ազատում հաճախորդին մինչև հաշվի փակելը ստանձնած պարտավորությունների կատարումից:»,
43) Կանոնակարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի «դրույթներին» բառից հետո լրացնել.
«` բացառությամբ տարեկան փաստացի տոկոսադրույքի, որը մարման գրաֆիկի փոփոխությամբ պայմանավորված կարող է տարբերվել:» բառերը,
44) Կանոնակարգի 29-րդ կետը լրացնել նոր` 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) Բանավոր պարզաբանում է Անհատական թերթիկի և կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր տարբերությունների վերաբերյալ` պայմանավորված մարման գրաֆիկի փոփոխությամբ:»,
45) Կանոնակարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Եթե սպառողի (երաշխավորի (առկայության դեպքում)) համար հասկանալի է Անհատական թերթիկում ներառված տեղեկատվությունը և նա համաձայն է Անհատական թերթիկի հետ, ապա ստորագրում է Անհատական թերթիկների երկու (երաշխավորի առկայության դեպքում` երեք) օրինակները և վերադարձնում կրեդիտավորողին (երաշխավորին) առձեռն` կրեդիտավորողի տարածքում կամ էլեկտրոնային եղանակով` ֆաքսով կամ գործող էլեկտրոնային փոստով: Այն դեպքում, երբ Անհատական թերթիկը սպառողին է տրամադրվում առցանց տիրույթում` ֆինանսական կազմակերպության ընթացակարգերով նույնականացված սպառողի անձնական էջի կամ առցանց այլ եղանակների միջոցով, ապա այն ստորագրված է համարվում, եթե ստորագրման ենթակա դաշտերում առկա է հավաստող նշումը (օրինակ` check box), իսկ վերադարձ է համարվում համաձայնության համար պահանջվող գործողությունների կատարումը (օրինակ` «Համաձայն եմ Անհատական թերթիկով սահմանված պայմաններով վարկ ստանալ» վերնագրով վավերացնող կոճակի սեղմումը):»,
46) Կանոնակարգի Հավելված 2-ի 1-ին կետի «միայն» բառից հետո լրացնել «100,000 ՀՀ դրամը գերազանցող և» բառերը,
47) Կանոնակարգի Հավելված 4-ի 1-ին կետի «միայն» բառից հետո լրացնել «100,000 ՀՀ դրամը գերազանցող և» բառերը,
i
48) Կանոնակարգը լրացնել նոր` Հավելված 5-ով և Հավելված 6-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 42-րդ ենթակետով սահմանված 6.1 գլխի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ին:
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական
բանկի խորհրդի 2016 թվականի
փետրվարի 2-ի թիվ 7-Ն որոշմամբ
«Հավելված 5
Քաղվածքի ձևանմուշի տարրերի բնութագրեր
N |
ՔԱՂՎԱԾՔԻ ՏԱՐՐ |
ԲՆՈՒԹԱԳԻՐ |
Ձևանմուշ 1
Հաշիվ+ վճարային քարտ+ վարկային գիծ |
Ձևա- նմուշ 2
Հաշիվ +ժամ- կետային ավանդ |
Ձևա- նմուշ 3
Սպառո- ղական վարկ +հաշիվ |
Ձևա- նմուշ 4
Սպառո- ղական վարկ |
Ձևա- նմուշ 5
Հաշիվ+ վճա- րային քարտ |
Ձևա- նմուշ 6
Հաշիվ |
Ձևա- նմուշ 7
Հաշիվ+ վար- կային գիծ |
1 |
Քաղվածքի համար |
Ֆինանսական կազմակերպության կողմից ձևավորված քաղվածքի համար: |
(Պ)1 |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
2 |
Հաշվետիրոջ անուն, ազգանուն, հայրանուն |
Սպառողի անուն, ազգանուն, հայրանուն: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
3 |
Ձևավորվել է` (--.--.---, --:--) |
Քաղվածքի ձևավորման ամսաթիվ և ժամ: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
4 |
Հաշվետու ժամանակաշրջան |
Քաղվածքում ընդգրկված ժամանակաշրջան` ամսաթվերով: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
5 |
Հաշվետու օրերի քանակ |
Քաղվածքի համար հաշվետու ժամանակաշրջանի օրացուցային օրերի քանակ` թվերով: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
6 |
Կազմակերպության անվանումը |
Ֆինանսական կազմակերպության անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին` սկզբնատառերով: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
7 |
Կազմակերպության հասցե |
Ֆինանսական կազմակերպության գլխամասի հասցեն: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
8 |
Հարցերի դեպքում` հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե |
Ֆինանսական կազմակերպության այն հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն, որով սպառողը կկարողանա կապ հաստատել քաղվածքների հետ կապված հարցեր ունենալու դեպքում: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
9 |
Կազմակերպության լոգո |
Ֆինանսական կազմակերպության լոգո: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
10 |
Հաշվի համար կամ պայմանագրի համար |
Սպառողի հաշվի համարը, որի համար տրամադրվել է քաղվածք: Այն դեպքում • Երբ սպառողի նույնականացումը ֆինանսական կազմակերպության կողմից կատարվում է միայն պայմանագրի համարով, ապա նշվում է պայմանագրի համարը, • երբ հաշվի համարը համընկնում է քարտի համարի հետ, ապա նշվում է անվտանգության կանոնների թույլատրելի չափով, •երբ առկա է բազմարժութային քարտ և քարտին կցվում են մի քանի հաշիվներ, ապա նշվում են բոլոր հաշիվների համարները: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(-)2 |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
11 |
Հաշվի արժույթ |
Սպառողի հաշվի համարի արժույթը: Այն դեպքում, երբ առկա է բազմարժութային քարտ և քարտին կցվում են մի քանի հաշիվներ, ապա նշվում են նաև տվյալ հաշիվների արժույթները: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
12 |
Քարտի համար |
Անվտանգության կանոնների թույլատրելի չափով սպառողի քարտի համարը, որի համար տրամադրվել է քաղվածք: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
13 |
Կից քարտի համար |
Անվտանգության կանոնների թույլատրելի չափով սպառողի հաշվին կցված քարտի համարը: Այն դեպքում, եթե կից քարտերը մի քանիսն են, ապա նշվում են նաև վերջիններիս համարները: |
(Պ) պարտադիր է կից քարտի առկայության դեպքում |
(-) |
(-) |
(-) |
(Պ) պարտա- դիր է կից քարտի առ- կայու- թյան դեպքում |
(-) |
(-) |
14 |
Ուշադրություն |
Սպառողի համար նախա- զգուշացում պարունակող տեղեկատվություն: Վարկային գծեր և սպառողական վարկեր պարունակող քաղվածքների դեպքում նշվում է նաև հետևյալ տեղեկացումը «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ կազմակերպության անվանում օրերի քանակ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:»: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
15 |
Սահմանաչափ |
Սպառողին տրամադրված վարկային գծի (օվերդրաֆտի) առավելագույն գումար: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
16 |
Օգտագործվել է |
Սպառողի կողմից վարկային գծից (օվերդրաֆտից) մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ փաստացի օգտագործված գումար: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
17 |
Վճարման ենթակա գումար (մայր գումար, տոկոսագումար, տուժանք, միջնորդավճար) |
Վարկային գծի և օգտագործված մասի համար հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ձևավորված վճարման ենթակա գումար, այդ թվում` մայր գումար, տոկոսներ, տույժեր, միջնորդավճարներ: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
18 |
Մինչև (--.--.----) պետք է վճարել կամ (--.--.----) ից (--.--.----) ը պետք է վճարել |
Առաջիկա վճարման ենթակա ընդհանուր գումար և ամսաթիվ կամ ամսաթվեր: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
19 |
Արտոնյալ ժամկետ մինչև (--.--.----) |
Այն ամսաթիվը, մինչև երբ վարկային գծի օգտագործման համար տոկոսներ չեն հաշվարկվում: Այն դեպքում, երբ արտոնյալ ժամկետ չի նախատեսվում, ապա ամսաթվի փոխարեն լրացվում է «չի նախատեսվում»: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
20 |
Գործում է մինչև |
Սպառողին տրամադրված վարկի, վարկային գծի (օվերդրաֆտի) օգտագործման/մարման վերջնաժամկետ: Անժամկետ վարկային գծերի դեպքում վերջնաժամկետի փոխարեն լրացվում է «անժամկետ»: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
21 |
Սկզբնական մնացորդ (--.--.---- դրությամբ) |
Հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ հաշվի սկզբնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, ապա նշվում է «-» նշանով: Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի սկզբնական մնացորդը: |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
22 |
Մուտքեր (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվին կատարված ընդհանուր մուտքեր: Գումարը նշվում է «+» նշանով: Բազմարժութային քարտերի դեպքում մուտքերը նշվում են յուրաքանչյուր արժույթով: |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
23 |
Ելքեր (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվից կատարված ընդհանուր ելքեր: Գումարը նշվում է «-» նշանով: Բազմարժութային քարտերի դեպքում ելքերը նշվում են յուրաքանչյուր արժույթով: |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
24 |
Միջնորդավճար (գործարքներից և այլ) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձված ընդհանուր միջնորդավճարներ: Գումարը նշվում է «-» նշանով: Այն դեպքում, երբ տվյալ ծառայության համար ընդհանրապես միջնորդավճար չի գանձվում, ապա նշվում է «կիրառելի չէ» արտահայտությունը: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
25 |
Տուժանք (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձված ընդհանուր տուժանքներ: Գումարը նշվում է «-» նշանով: Այն դեպքում, երբ տվյալ ծառայության համար ընդհանրապես տուժանք չի կիրառվում, ապա նշվում է «կիրառելի չէ» արտահայտությունը: |
(Պ) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
26 |
Տոկոսագումար (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վարկային գծի դիմաց վճարված ընդհանուր տոկոսագումար: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
27 |
Վերջնական մնացորդ (--/--/---- դրությամբ) |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվի վերջնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, ապա նշվում է «-» նշանով: Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի վերջնական մնացորդը: |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
27.1 |
Որից հասանելի |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվետիրոջը հասանելի մնացորդը (վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը)` հանած արգելադրված, գրավադրված, սառեցված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, օգտագործվել են վարկային միջոցները, ապա նշվում է «-» նշանով: Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հասանելի մնացորդը: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
28 |
Գործարքներ, այլ գործառնություններ |
Հաշվով կատարված գործարքներ, այլ գործառնություններ, այդ թվում` սառեցումներ, ապասառեցումներ, արգելադրումներ, ապաարգելադրումներ, գրավադրումներ և նմանատիպ այլ գործարքներ, որոնց արդյունքում հաշվից փաստացի ելքագրում և մուտքագրում չի կատարվել: |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
29 |
Ամսաթիվ |
Սպառողի կողմից կատարած գործարքի ամսաթիվ: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
30 |
Գումար |
Սպառողի կողմից կատարած փաստացի գործարքի գումարը: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
31 |
Արժույթ |
Սպառողի կողմից կատարած փաստացի գործարքի արժույթ: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
32 |
Գործարքի գումար քարտի/հաշվի արժույթով |
|
|
|
|
|
|
|
|
Մուտք |
Հաշվին փաստացի մուտքագրված գումար` հաշվի արժույթով: Գումարը նշվում է «+» նշանով: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
Ելք |
Հաշվից փաստացի ելքագրված գումար` հաշվի արժույթով: Գումարը նշվում է «-» նշանով: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
33 |
Կիրառվող փոխարժեք |
Արտարժույթով կատարված գործարքները հաշվի արժույթով փոխարկելու համար կիրառվող փոխարժեք: |
(Պ) պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա- նացնելու դեպքում |
(Պ) պարտա- դիր է գործարքը հաշվի արժույթից տար- բերվող արժույթով իրա- կանաց- նելու դեպքում |
(-) |
(-) |
(Պ) պարտա- դիր է գոր- ծարքը հաշվի արժույ- թից տար- բերվող արժույ- թով իրակա- նացնելու դեպքում |
(Պ) պարտա- դիր է գործարքը հաշվի արժույ- թից տար- բերվող արժույ- թով իրակա- նացնելու դեպքում |
(Պ) պարտա- դիր է գործարքը հաշվի արժույ- թից տար- բերվող արժույ- թով իրակա- նացնելու դեպքում |
34 |
Ձևակերպման (հաշվարկի ապա-հովման) ամսաթիվ |
Կատարված գործարքի ձևակերպման/հաշվարկի ապահովման ամսաթիվ: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
35 |
Հաշվի վերջնական մնացորդ |
Յուրաքանչյուր օրվա վերջին դրությամբ հաշվի վերջնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, ապա նշվում է «-» նշանով: Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի վերջնական մնացորդը: |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
36 |
Գործարքի նկարագրություն |
Յուրաքանչյուր գործարքի տեսակը, գործարք իրականացնողի մասին տեղեկատվություն և գործարքի իրականացման վայրը, հասցեն` առկայության դեպքում: Եթե գործարքը կատարվել է կից քարտի միջոցով, ապա նշվում է նաև կից քարտի համարը, անվտանգության կանոնների թույլատրելի չափով: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
37 |
Վաստակած եկամուտներ և բոնուսներ |
Այս աղյուսակում լրացվում է ցպահանջ ավանդի դիմաց վաստակած տոկոսագումարի, այլ հավելյալ կամ կցված ծառայությունների մասին տեղեկատվություն: Վաստակած տոկոսագումարի ներքևում լրացվում է նաև տարեկան անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը` համապատասխանաբար` «*» և «**» նշումներով և աղյուսակի վերջում պարզ, մատչելի բառերով բացատրվում է վերջիններիս էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշների (1, 5, 6, 7) բացատրությունը): |
(Պ) պարտադիր է վաստակած եկամուտ- ների և բոնուսների առկա- յության դեպքում |
(-) |
(-) |
(-) |
(Պ) պար- տա- դիր է վաստա-կած եկա-մուտ- ների և բոնուս- ների առ- կայու- թյան դեպ- քում |
(Պ) պար- տա- դիր է վաստա-կած եկա-մուտ- ների և բոնուս- ների առ- կայու- թյան դեպքում |
(Պ) պար- տա- դիր է վաստա- կած եկա- մուտ-ների և բոնուս- ների առ- կայու- թյան դեպքում |
37.1 |
Անվանում |
Տոկոսագումարի (ցպահանջ ավանդի դիմաց վաստակած տոկոս), հավելյալ կամ կցված ծառայության կամ ծրագրի անվանումը (օրինակ ցպահանջ ավանդ, Cash-Back, Բոնուս): |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
37.2 |
Արժեք |
Հաշվետու ժամանակաշրջանում սպառողի վաստակած ցպահանջ ավանդի տոկոսագումարներ, Բոնուս, Cash-Back,: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
37.3 |
Միավոր |
Հաշվետու ժամանակաշրջանում սպառողի վաստակած ցպահանջ ավանդի տոկոսագումարներ, Բոնուսի, Cash-Back-ի միավոր` արժույթ, այլ չափման միավորներ: |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
38 |
Վարկի գումար |
Սպառողին տրամադրված վարկի գումար |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
38.1 |
Վարկի մնացորդը --.--.---- դրությամբ |
Վարկի այն գումարը (տոկոսագումար, մայր գումար), որը դեռ չի մարվել սպառողի կողմից: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
39 |
Վարկի մարման վերջնաժամկետ |
Պայմանագրով նախատեսված ժամկետում վարկի վերջին մարման օրը/ամիսը և տարին: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
40 |
Հերթական վճարում` --.--.----, որից |
Հաշվետու ժամանակահատված վերջին օրվա դրությամբ ձևավորված առաջիկա վճարման ենթակա ընդհանուր գումար (մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար) և ամսաթիվ: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
40.1 |
Մայր գումար |
Առաջիկա վճարման ենթակա մայր գումար: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
40.2 |
Տոկոսագումար |
Առաջիկա վճարման ենթակա տոկոսագումար: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
40.3 |
Սպասարկման վճար |
Առաջիկա վճարման ենթակա սպասարկման վճար: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41 |
Ժամկետանց պարտավո- րություններ --.--.---- դրությամբ, որից |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվարկված ժամկետանց պարտավորությունների ընդհանուր գումար (մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար, տուժանքներ): |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41.1 |
Մայր գումար |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մայր գումարի ժամկետանց պարտավորությունը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41.2 |
Տոկոսագումար |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տոկոսագումարի ժամկետանց պարտավորությունը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41.3 |
Սպասարկման վճար |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ սպասարկման վճարի ժամկետանց պարտավորությունը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41.4 |
Ժամկետանց գումարի տույժ (………..) |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ժամկետանց գումարի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի չափը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41.5 |
Ժամկետանց տոկոսի տույժ (………..) |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ժամկետանց տոկոսի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի չափը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
41.6 |
Այլ տույժեր (………..) |
Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և վարկի դիմաց հաշվարկված տույժի չափը: Այլ տույժերի բացակայության դեպքում սույն տողը քաղվածքում չի ներառվում: |
(-) |
(-) |
(Պ) պարտա- դիր է այլ տույժերի առկա- յության դեպքում |
(Պ) պարտա- դիր է այլ տույժերի առկա- յության դեպքում |
(-) |
(-) |
(-) |
42 |
Մայր գումարի մարում (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված մայր գումարի մարումների հանրագումարը` մեկ թվով: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
43 |
Տոկոսագումարի մարում (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված տոկոսագումարների մարումների հանրագումարը` մեկ թվով: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
44 |
Ընդամենը կատարված վճարներ |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված վճարումների (մայր գումարի մարում, տոկոսագումարի մարում, միջնորդավճար, տուժանք) հանրագումարը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
45 |
Մինչև --.--.---- վարկի մարմանն ուղղված վճարների պատմու-թյուն |
Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակա- հատվածում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների (մայր գումար, տոկոսագումար, սպասարկում, տուժանք, վաղաժամկետ մարում) մասին տեղեկատվություն: Ժամանակահատվածին նախորդող տարիների ընթացքում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարները լրացվում են առանձին տողով` համապատասխան տարեթվով: Ժամանակահատվածի ընթացիկ տարում կատարված ամսական վճարների հանրագումարը լրացվում է համապատասխան ամսով: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
45.1 |
Ամսաթիվ |
Նախորդող տարիների համար որպես ամսաթիվ լրացվում է տարեթիվը: Իսկ ընթացիկ տարվա ամիսների համար լրացվում է ամիսը` տառերով և տարեթիվը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
45.2 |
Գումար (ընդհանուր) |
Նախորդող տարիների համար որպես գումար լրացվում է տվյալ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների հանրագումարը: Իսկ ընթացիկ տարվա ամիսների համար լրացվում է տվյալ ամսում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների հանրագումարը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
45.3 |
Արժույթ |
Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածում վարկի մարմանն ուղղված վճարների արժույթը: |
(-) |
(-) |
(Պ) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
46 |
Ավանդի չափ |
Սպառողի կողմից ներդրված ավանդի չափ: |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
47 |
Տարեկան անվանական տոկոսադրույք* |
Ներդրված ավանդի համար հաշվարկված անվանական տոկոսադրույք: Քաղվածքի առաջին էջի վերջում «*» նշումով պարզ և մատչելի բառերով բացատրվում է տարեկան անվանական տոկոսադրույքի էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշ 2-ի բացատրությունը): |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
48 |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն** |
Ներդրված ավանդի համար հաշվարկված տարեկան տոկոսային եկամտաբերություն` համաձայն «Բանկային ավանդների ներգրավվման մասին» օրենքի: Քաղվածքի առաջին էջի վերջում «**» նշումով պարզ և մատչելի բառերով բացատրվում է տարեկան անվանական տոկոսադրույքի էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշ 2-ի բացատրությունը): |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
49 |
Ստացված տոկոսագումար (հաշվետու ժամանակաշրջան) |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավանդի համար հաշվեգրված տոկոսագումար: |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
50 |
Ընդամենը ստացված տոկոսագումար (պայմանագրի սկզբից մինչև --.--.----) |
Պայմանագրի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներդրված ավանդի համար հաշվեգրված տոկոսագումար: |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
51 |
Ավանդի ժամկետ |
Ավանդի ներդրման ժամանակահատված: Լրացվում է ժամանակահատվածի սկիզբը (օր.ամիս.տարեթիվ) և վերջը (օր.ամիս.տարեթիվ): Այն դեպքում, երբ ավանդը տրամադրվում է օրերով, ապա նշվում է պայմանագրով սահմանված օրերի քանակը (… օր): |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
52 |
Տոկոսագումարների կապիտալացման ձև |
Ներդրված ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարների կապիտալացման` տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու ձև: |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
53 |
Եկամտային հարկ (ընդհանուր) |
Հաշվետու ժամանակա- հատվածում ներդրված ավանդից ստացված եկամտից գանձված եկամտային հարկ: |
(-) |
(Պ) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
(-) |
54 |
Քաղվածքի վերջ |
Քաղվածքի վերջին հաղորդագրությունից, տողից հետո նշվում է «Քաղվածքի վերջ»: |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
(Պ) |
_____________________
1 Պարտադիր տարր
2 Ոչ պարտադիր տարր»:
Հավելված 2
Հաստատված է ՀՀ կենտրոնական
բանկի խորհրդի 2016 թվականի
փետրվարի 2-ի թիվ 7-Ն որոշմամբ
«Հավելված 6