Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ ...

 

 

020.0310.290601

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 հունիսի 2001թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ Հ: Հարոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի նախարարների կաբինետի միջև արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մարտի 1-ին` Կիևում, որի նպատակն արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում Կողմերի միջև համագործակցությունն է, ընդ որում, համաձայնագրում մասնավորեցված են այդ համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման, տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպման, փոխադարձ օգնության ցուցաբերման, ինչպես նաև այլ ուղղություններ:

Համաձայնագրի կատարման նպատակով նախատեսված է ստեղծել Արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության հարցերով համատեղ

հանձնաժողով, որը պետք է գործի համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան:

2. Համաձայնագրում նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման կարգն ու տեսակները, համաձայն որոնց` Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում համապատասխան հարցման հիման վրա` Կողմերի օրենսդրությանը և նրանցից յուրաքանչյուրի միջոցների առկայությանը համապատասխան: Օգնություն կարող է ցուցաբերվել հարցում անող Կողմի մարդկանց, նյութական արժեքների փրկության և շրջակա բնական միջավայրի պահպանության համար, ընդ որում, օգնություն ցուցաբերող խմբերին արտակարգ իրավիճակի գոտում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, թարգմանիչներով, կապի միջոցներով, անվճար բժշկական սպասարկմամբ, սննդով, պաշտպանությամբ և այդ խմբերի գործողությունների համակարգումն ապահովում է հարցում անող Կողմը:

3. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները:

- կազմակերպել օգնություն ցուցաբերող խմբերի տարանցման պետության պետական սահմանն անցնելը,

- հարկման չենթարկել կամ որևէ տուրք չգանձել հարցում անող Կողմի պետության տարածք ներկրվող` օգնություն ցուցաբերող խմբերի անդամների հանդերձանքի, ապահովման նյութերի և անձնական իրերի դիմաց,

- համաձայնագրում նախատեսված կարգով տրամադրող Կողմին վերադարձնել օգնության աշխատանքների ավարտից հետո թմրանյութեր պարունակող դեղամիջոցների մնացորդը,

- հարցում անող Կողմին տեղեկացնել օգնություն ցուցաբերելու համար օդանավերի օգտագործման որոշման մասին, տրամադրող Կողմին ազատել հարցում անող Կողմի պետության տարածքի վրայով իր օդանավերի թռիչքի հետ կապված պարտադիր վճարներից,

- այլ պայմանավորվածության բացակայության դեպքում հատուցել տրամադրող Կողմին օգնություն ցուցաբերելու ընթացքում վերջինիս կրած ծախսերը,

- օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցում անող Կողմի խնդրանքը չեղյալ հայտարարելիս` փոխհատուցել տրամադրող Կողմի կրած ծախսերը,

- օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո հարցում անող Կողմի իրավասու մարմնին գրավոր զեկուցել կատարված աշխատանքների մասին,

- տրամադրող Կողմին պահանջներ չներկայացնել համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ընթացքում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, սեփականության վնասման կամ կորստի, շրջակա միջավայրին հասցված վնասի համար և տրամադրող Կողմին վճարել փոխհատուցում` մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, ինչպես նաև սարքավորումներին կամ այլ սեփականությանը հասցված վնասի կամ կորստի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը հասցվել է օգնություն ցուցաբերող խմբի անդամի մեղքով:

4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման դեպքում Կողմերի ազգային օրենսդրության կիրառման, պետական սահմանի անցման, աշխատանքների կատարման հետ կապված` օդանավերի, հանդերձանքի և այլ նյութերի օգտագործման պայմանների, ստացված տեղեկությունների օգտագործման, հնարավոր վեճերի կարգավորման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողությունը դադարելու վերաբերյալ:

5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները չեն հակասում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ստորագրված` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (կից կամընտիր արձանագրությամբ) դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2001 թվականի մարտի 1-ին Կիևում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի նախարարների կաբինետի միջև արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 հունիսի 2001 թվականի

ՍԴՈ-310

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.06.2001
N ՍԴՈ-310
Որոշում