Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎ ...

 

 

020.0380.240902

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2002 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. հունիսի 6-ին Մինսկում` երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ կապերի ամրապնդմանը` Կողմերի քաղաքացիների փոխայցելությունները կարգավորելու միջոցով, նպաստելու նպատակով:

2. Համաձայնագրի նպատակն իրականացնելու համար Կողմերը որոշել են միմյանց պետությունների քաղաքացիներին հնարավորություն տալ` առանց արտոնագրերի և համաձայնագրի երկու հավելվածներում որոշված` անձը հավաստող և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք, այդտեղից դուրս գալ, ինչպես նաև տարանցիկ երթևեկել: Ընդ որում, մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ տվյալ Կողմի պետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գտնվելու վայրի օրենսդրությունը:

3. Համաձայնագրով նախատեսված բացառիկ դեպքերում Կողմերը նախատեսել են նաև դրա գործողության ժամանակավորապես, մասամբ կամ ամբողջությամբ կասեցում` այն պայմաններով և ժամկետում, որոնք որոշված են համաձայնագրի 4 հոդվածում:

4. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են կանոնավոր կերպով միմյանց տեղեկացնել իրենց պետություններում օտարերկրյա քաղաքացիների կեցության, համաձայնագրի կարգավորման բնագավառի վերաբերյալ ներպետական օրենսդրության և դրանում կատարված փոփոխությունների մասին:

5. Կողմերը նախատեսել են նաև դրույթներ համաձայնագրի կատարման, ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հնարավոր տարաձայնությունները լուծելու, համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

6. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների միջև ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն, այնպես էլ` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Հռոմի կոնվենցիայով (արձանագրություն թիվ 4) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին, քանի որ ապահովում են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունք` ներպետական օրենսդրությամբ նախատեսված այն բացառություններով, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգությունը, ինչպես նաև անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 սեպտեմբերի 2002 թվականի

ՍԴՈ-380

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.09.2002
N ՍԴՈ-380
Որոշում