03.08.2026 -
| ԻՐՏԵԿ |
Օրենքը` բացառությամբ 39-րդ հոդվածի, ուժը կորցրած է ճանաչվել 14.11.2024 թվականին 24.10.24 ՀՕ-414-Ն օրենք
Օրենքի 39-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: 24.10.24 ՀՕ-414-Ն օրենք |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| Հոդված 39. |
Սոցիալական աշխատանքի մասնագետը |
1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:
2. Սոցիալական աշխատող կարող է լինել նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
3. Սոցիալական սատարողը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:
4. Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և (կամ) սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը: ↩
(39-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 03.07.26 ՀՕ-355-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
|
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-231-Ն
|