Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0562.290405

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ՆԱՄԱԿՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 ապրիլի 2005թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 25-ին Երևանում ստորագրված` Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների երաշխավորագիր նամակում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն Երաշխավորագիր նամակն ստորագրվել է 2005թ. փետրվարի 25-ին` Երևանում:

Երաշխավորագիր նամակի նպատակը Ասիական զարգացման բանկի Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործողություններ իրականացնելու համար իրավական հիմք ստեղծելն է:

2. Երաշխավորագիր նամակը սահմանում է, որ մասնավոր հատվածի ներդրումային գործողությունները ներառում են մասնավոր հատվածին վարկերի տրամադրում, հիշյալ Բանկի կողմից երաշխիքների տրամադրում, մասնավոր հատվածում բաժնետոմսերի ներդրումներ` առևտրային պայմաններով և առանց կառավարական երաշխիքների:

Երաշխավորագիր նամակը սահմանում է նաև, որ հիշյալ Բանկի հիմնադիր համաձայնագրի դրույթները կիրառելի են Բանկի ներդրումային գործողությունների նկատմամբ` Բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխհամաձայնության դեպքում:

3. Երաշխավորագիր նամակով նախատեսված են Հայաստանում թողարկված արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ Բանկի մասնակցության կամ տեղաբաշխման իրավունքը, ինչպես նաև Բանկի վարկերի երաշխիք գրավադրված գույքի նկատմամբ սեփականության ձեռք բերումը:

4. Երաշխավորագիր նամակում նշված երաշխիքները, յուրաքանչյուր փոխառության կամ բաժնետիրական կապիտալի ներդրումների համար Բանկը բոլոր անհրաժեշտ ընթացակարգային ձևակերպումները կիրականացնի ըստ ՀՀ գործող օրենքների:

5. Երաշխավորագիր նամակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է, մասնավորապես,

- ապահովել Բանկի հիմնադիր համաձայնագրի` Բանկի կարգավիճակը, նրա անձնակազմի արտոնություններն ու անձեռնմխելիությունները սահմանող 8-րդ գլխի դրույթների կիրառումը իր տարածքում,

- Բանկի ներդրումները և երաշխիքներն ազատել սահմանափակումներից, կարգավորումներից, հսկողությունից կամ ցանկացած տեսակի վճարի հետաձգումից,

- ազատել Բանկին հարկումից կամ հարկային պահումներից և գանձումներից,

- թույլատրել Բանկին` տեղաբաշխել կամ մասնակցել Հայաստանում թողարկված արժեթղթերի տեղաբաշխմանը,

- Բանկի պահանջով նշանակել նրա համար ընդունելի գործակալություն,

- ճանաչել Բանկի սեփականության իրավունքը ցանկացած գույքի կամ գույքային իրավունքի նկատմամբ,

- որպես սուբրոգացիա Բանկի ձեռք բերած` ՀՀ արժույթով գումարներին` դրանց օգտագործման, փոխարկման և արտահանման կապակցությամբ, տրամադրել այնպիսի բարենպաստ վիժակ, որը կտրամադրվեր Բանկի ֆինանսական միջոցներին, եթե դրանք ստացված լինեին Հայաստանի Հանրապետությունում Բանկի ուղղակի փոխառություններից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի փետրվարի 25-ին Երևանում ստորագրված` Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների երաշխավորագիր նամակում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 ապրիլի 2005 թվականի

ՍԴՈ-562

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.04.2005
N ՍԴՈ-562
Որոշում