Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0777.071108

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 նոյեմբերի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված` մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 09.10.2008թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) գործողությունը Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նկատմամբ տարածելու նպատակով:

2. Արձանագրությունը ԳՀՀ անքակտելի մասն է: ԳՀՀ-ն Եվրոպական միության հետ համագործակցության հիմունքները հաստատող գլխավոր փաստաթուղթն է:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նկատմամբ ստանձնում է այն նույն պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրոպական միության մյուս անդամ պետությունների հանդեպ:

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես, արձանագրությունը հաստատել ներքին ընթացակարգերին համապատասխան, տեղեկացնել մյուս կողմերին այդ ընթացակարգերի ավարտի մասին, հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնել Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղարությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված` մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 նոյեմբերի 2008 թվականի

ՍԴՈ-777

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.11.2008
N ՍԴՈ-777
Որոշում