Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.1013.130312

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 մարտի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 09.02.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում` 1996 թվականի դեկտեմբերի 28-ի Համաձայնագրում և նրան կից Արձանագրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով` երկու երկրներում տեղի ունեցած իրավական և տնտեսական փոփոխություններին համապատասխան:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ է 1998 թվականի մարտի 17-ից:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. աջակցել մյուս կողմին իրենց վերապահված հարկային պարտավորությունների գանձման գործում,

. մյուս կողմի ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում օրացուցային տարվա ընթացքում 183 օրվանից ոչ պակաս գտնվելու կամ նախորդ օրացուցային տարում սկսված և ընթացիկ օրացուցային տարում անընդմեջ 183 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում իրականացվող վարձու աշխատանքից ստացվող աշխատավարձը և նման այլ վարձատրությունները հարկել այն եղանակով և դրույքաչափերով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների համար,

. մյուս կողմի ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում մինչև 183 օր լրանալն աշխատանքները դադարեցնելու դեպքում, կատարել վճարման ենթակա հարկի գումարի վերահաշվարկ և նրանց նկատմամբ կիրառել այնպիսի դրույքաչափեր, որոնք գործում են ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, և տույժեր ու տուգանքներ չկիրառել նման դեպքերում,

. կիրառել ապահովման միջոցներ այնպիսի հարկային պարտավորությունների նկատմամբ, որոնց գանձման համար մյուս պետության օրենսդրությունը նախատեսում է ապահովման միջոցների կիրառում,

. իրավասու մարմինների միջոցով փոխանակել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է համարվել էական Համաձայնագրի խնդիրների իրականացման համար,

. մյուս կողմի տեղեկատվության հարցման դեպքում ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող ցանկացած միջոց` ստանալու պահանջված տեղեկատվությունը նույնիսկ այն դեպքում, եթե մյուս կողմն իր սեփական հարկման նպատակների համար այդպիսի տեղեկության կարիք չունի,

. չմերժել տեղեկատվության տրամադրումը միայն այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը գտնվում է բանկի, այլ վարկային կազմակերպության, անվանական տնօրինողի, գործակալի կամ վստահված անձի տնօրինության ներքո, կամ այդ տեղեկատվությունը վերաբերում է որևէ անձի տնօրինման իրավունքին:

4. Արձանագրությամբ սահմանված են նաև այն ուժի մեջ մտնելու կարգը և գործողության ժամկետը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 մարտի 2012 թվականի

ՍԴՈ-1013

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.2012
N ՍԴՈ-1013
Որոշում