011.0086.211013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագրված` «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի ՍԴՈ-964 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԱԺՈ-086-Ն